Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը

14:19 18.11.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ:

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թվով 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա:

Ծրագիրն ունի հետևյալ կառուցվածքը՝ ըստ նախարարությունների և մարմինների ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ըստ միջոցառումների, ժամկետները, համակատարողները և ֆինանսավորման աղբյուրները:

«Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակում իրականացվելիք ծրագրերը:

Միաժամանակ պետք է ընդգծեմ, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես Եվրասիական տնտեսական միության ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ, մասնավորապես՝ քաղաքականության թիրախների և նպատակների առումով»,- ասել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն առանձնացրել է ՄԱԿ-Հայաստան հաստատված կայուն զարգացման գործընկերության 21-25 շրջանակը, Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 19-22 «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագիրը, Համաշխարհային բանկի՝ 19-23 երկրի հետ գործընկերության շրջանակը, Ասիական զարգացման բանկի՝ 2019–2023 երկրի գործընկերության ռազմավարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ 19-24 երկրի համագործակցության ռազմավարությունը: «Ցանկանում եմ շեշտել, որ ծրագիրը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների մասով ինդիկատիվ ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջեների պլանավորման համար: Միջոցառումների ծրագրի նախագիծը մշակվել է պետական մարմինների առաջարկությունների հիման վրա և անցել համապարփակ և մանրամասն քննարկումների մի քանի փուլ»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պետք է արձանագրել, որ ծրագրի մեջ ներառված են բոլոր այն միջոցառումները, որոնց մասին մենք հրապարակային հայտարարել ենք՝ ներդրումային, կրթության, գիտության, ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական աջակցության ոլորտներում։ Ըստ էության, այս ծրագրի մեջ որևէ նորություն չկա, որովհետև ամեն ինչ քննարկել ենք նախընտրական շրջանում, կառավարության ծրագրի քննարկման շրջանում։ Եվ, ըստ էության, մեր հրապարակային հայտարարությունների իրագործման պլանն է այստեղ ներկայացված: Փաստաթուղթը հրապարակային է, և կարծում եմ՝ շատ մանրամասներ քննարկելու անհրաժեշտություն չկա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP