17:31 19.07.2018
«Մի ժամանակ, երբ ես համալսարանի դասախոս էի և պիտի աշխատավարձ ստանայի, ինձ կոնկրետ ուղղորդում էին կոնկրետ բանկեր»,- խոսելով ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկության մասին, թե բուհերի ղեկավարներն իրենց աշխատողներին ֆինանսական գործարքներ կատարելիս ուղղորդում են դեպի կոնկրետ բանկեր՝ ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Թե ինչով է դա պայմանավորված, նախարարը չի նշել, սակայն հորդորել է լրագրողներին սեփական ուժերով գտնել այդ հարցի պատասխանը: Նախարարն ասել է, որ իրեն ժամանակին ուղղորդել են, սակայն ինքը գնացել և այլ բանկում է հաշիվ բացել:
Խոսելով 12-ամյա կրթության մասին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում կլինեն դրական տեղաշարժեր, և բոլոր այն մարդիկ, ովքեր ակնկալում են անցում դեպի 10-ամյա կրթություն, պետք է այլ նախարար ունենան, քանի որ ինքը կողմնակից է 12-ամյա կրթական համակարգին:
08:30 20.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են08:30 20.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:21 20.05.2025
Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանըՌուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» դեմ խաղում։ Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 1 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Զենիթից»։ […] ...
08:16 20.05.2025
Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներումՄայիսի 19-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, […] ...
08:08 20.05.2025
Այրվել է վագոն-տնակՄայիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 37 շենքի մոտակայքում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասում այրվում է վագոն-տնակ (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, […] ...
08:00 20.05.2025
Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին և 7 մեդալ նվաճել: Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ․ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ․ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ․ քաշային Արման Մուսիկյանը և 79 կգ․ քաշային Նարեկ Նիկողոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել 74 կգ․ քաշային Վլադիմիր Ազարյանը, 86 կգ․ քաշային Ռազմիկ […] ...
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...