15:11 19.11.2021
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիր են ստորագրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։
Ըստ համաձայնագրի՝ մոտ ժամանակներս Միության անդամ-պետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն այդ տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները, որոնք պահվում են վարկային պատմությունների ազգային բյուրոյում: Այդ տվյալները պետք է ունենան պաշտպանվածության բարձր աստիճան:
Արդյունքում՝ Միության երկրներից մեկի ռեզիդենտները կարող են վարկի համար դիմել մյուս չորս երկրների բանկեր, որոնք կկարողանան ստուգել նրանց վարկային պատմությունները և վարկավորման մասին որոշումներ կայացնել:
«Հեռավոր վարկավորման պայմաններում անհրաժեշտ է զարգացնել ինտերնետ-բանկինգի մեխանիզմները, որոնք արդեն զարգանում են և´ Ռուսաստանում, և´ Ղազախստանում, և´ մեր մյուս հանրապետություններում»,- հավելեց Բեկետաևը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները հավասար հնարավորություններ կստանան Միության տարածքում վարկ ստանալու դեպքում։
«Վճռական քայլեր են արվում ֆինանսական շուկաների մերձեցման ուղղությամբ,- նշել է Ռուսաստանի վարչապետը։- Դա թույլ կտա բանկերին ստուգել հաճախորդի վարկային պատմությունը՝ անկախ նրա քաղաքացիությունից»,- եզրափակեց Միշուստինը։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...
09:31 10.07.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...
09:30 10.07.2025
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԱբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
09:15 10.07.2025
Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ ԹրամփԳազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...
09:00 10.07.2025
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունըԱշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...
23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...