16:54 19.11.2021
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր: Մաքսային հսկողությունը շրջանցելով փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն հանրապետություն ներմուծել հագուստ և կոշիկ՝ այդ կերպ խուսափելով նշված ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց:
Oրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով զննության է ենթարկվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցը: Բեռնատարը Հայաստանում գործող երկու ընկերության հասցեագրված ապրանքներ է տեղափոխել ՌԴ-ում հաշվառված Ա/Ձ-ից: Կասկած ունենալով, որ բեռնատարում կարող են լինել չհայտարարագրված կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներ, մեքենան ուղեկցվել է խոր զննման անգար՝ մանրակրկիտ զննության նպատակով: Արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկին հասցեագրված ապրանքները չեն համապատասխանում հայտարարագրում նշվածին: Մասնավորապես՝ հայտարարագրվել էր շուրջ 14 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, այնինչ մեքենայում առկա են ավելի քան 10 տոննա նոր հագուստեղեն և 600 կգ կոշկեղեն, 18 կգ ռետինե ձեռնոց և շուրջ 2 տոննա ընդհանուր քաշով բժշկական դիմակ:
Նույն օրը հսկողության էր վերցվել Բագրատաշենի մաքսակետի տարածք ժամանած, կրկին Ղրղզստանում հաշվառված մեկ այլ բեռնատար ևս, որի տեղափոխած բեռը հասցեագրված էր նույն ընկերությանը: Այս դեպքում, հայտարարագրված շուրջ 12 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակի փոխարեն փորձ է արվել ներմուծել մոտ 3.5 տոննա դիմակ, ինչպես նաև ավելի քան 7 տոննա նոր հագուստեղեն և շուրջ 500 կգ կոշկեղեն:
Օրեր անց, Բագրատաշենի մաքսակետում զննության է ենթարկվել գրեթե նույն սխեմայով գործող մեկ այլ տրանսպորտային միջոց, որը տեղափոխում էր երկու այլ ընկերությանը հասցեագրված ապրանքներ: Ընդհանուր հսկողությունից պարզվել է, որ հայտարարագրվել էր շուրջ 11 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, ինչպես նաև 460 կգ բժշկական կոշիկ: Սակայն զննությամբ պարզվել է, որ մեքենայում փաստացի առկա են մոտ 6,5 տոննա նոր հագուստեղեն, 150 կգ կոշկեղեն և ավելի քան 4 տոննա դիմակ:
Դեպքերի վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...
12:07 10.07.2025
Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...
11:55 10.07.2025
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...