13:13 10.02.2018
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երևանի «Սարյան» պուրակի խնդիրը հասել է մինչև նախագահականի վերահսկողության ծառայություն: Ծառայությանը դիմել է «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը, որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրություն և վաճառք:
Օրաթերթը հիշեցնում է, որ Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին չէր ցանկացել երկարաձգել «Կոլորիտ» ՍՊԸ-ի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը: Ընկերությունը դիմել էր դատարան և շահել դատը: Դրանից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, 2017 թվականի հունվարին վարձակալության պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2021 թվական: Շատ չանցած քաղաքապետարանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերացնել վարչական դատարանի վճիռը: Իսկ հետո Տարոն Մարգարյանը չեղարկել էր 2017թ. հունվարին կայացրած իր որոշումը՝ խզելով վարձակալության պայմանագիրը:
«Նախագահականի վերահսկողության ծառայությունում ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը՝ դատարանի վճռից սկսած մինչև այն փաստաթղթերը, որից տեղեկացել եմ, որ վերացվել է վարձակալության երկարաձգման մասին որոշումը: Ինձ լսեցին վերահսկողականում, բայց մինչ այսօր ես պատասխան չեմ ստացել»,- «Հայկական ժամանակ»-ին ասել է Նարինե Վարդանյանը:
Օրաթերթի տեղեկություններով՝ նախագահականաի վերահսկողության ծառայությունից դիմել են Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար:
«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ տարածքի վրա «աչք ունի» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հերքել է իր կապը պուրակի հետ:
Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ին տրամադրած պարզաբանման մեջ ասել է, որ ինքը կապ չունի պուրակի վարձակալության հետ:
«Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետև երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցների ինֆորմացիայից եմ իմացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել իր բանկում և հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրոջ որդին: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականատերը դառնան, հետո կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անուններ»,– ասել է «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...