Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+23.09 oC

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն

19:00 21.11.2021

Նոյեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան թվով 11 սարկավագներ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Անուշավան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ: Իշխան սարկավագ Գևորգյանը վերակոչվեց Տ. Տրդատ քահանա, Ավետիք սարկավագ Նահապետյանը՝ Տ. Տիրան քահանա, Սասուն սարկավագ Աշուղբաբյանը՝ Տ. Ներսես քահանա, Վաչագան սարկավագ Դոխոլյանը՝ Տ. Հուսիկ քահանա, Հմայակ սարկավագ Կարապետյանը՝ Տ. Արամ քահանա, Տիգրան սարկավագ Սիմոնյանը՝ Տ. Արտավազդ քահանա, Նարեկ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Սեպուհ քահանա, Սևակ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Տիգրան քահանա, Գևորգ սարկավագ Գևորգյանը՝ Տ. Մաղաքիա քահանա, Արշակ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Արտաշես քահանա և Բենիկ սարկավագ Հովհաննիսյանը՝ Տ. Հովհան քահանա:

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության կարևորությանը, մասնավորաբար ասաց. ««Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես, սուրբ է» (Ելք Գ 5): Աստվածային այս կանչն է, որ մեզ բոլորիս, իրարից տարբեր ժամանակներում բերել է այս սրբազան վայրը: Դարեր առաջ աստվածային այս բառերը լսեց Մովսես մարգարեն, ով փորձում էր մոտենալ անկեզ մորենուն: Այս խոսքերն այսօր աստվածադիր Սուրբ Սեղանից և նրա վրա ճառագող Լուսավորչի կանթեղից Ձեզ է ուղղված: Նայեցեք այդ լույսին հովվի աչքերով, ինչպես Մովսեսն էր նայում անկեզ մորենուն և այնտեղից կլսեք այդ ձայնը. «Հանեցեք ձեր կոշիկները ձեր ոտքերից, որ մինչև այսօր քայլել են այս աշխարհի փոշիների մեջ, մաքրվեք այս աշխարհի տիղմից, որովհետև այն տեղը, որտեղ դուք կանգնած եք, որտեղ ուխտել եք հավատարմություն և խոնարհություն, որտեղից մխիթարություն և սուրբ հաղորդություն պիտի բաշխեք մեր հավատավոր ժողովրդին. Սուրբ երկիր է, սուրբ հող է»»:

Անդրադառնալով քահանայական պատասխանատու առաքելությանը՝ Անուշավան եպիսկոպոսն ընդգծեց. «Աստվածային խոսքի մշակներ լինելը լոկ խոսքով չի սահմանափակվում: Այն իր մեջ որքան ուրախություն ու քաղցրություն, այնքան էլ դառնություն և դժվարություն ունի: Քրիստոսի առաքյալ դառնալը միայն այս պահի կատարվածով և օծում ստանալով չի սահմանափակվում: Դուք ձեր ողջ կյանքի ծառայության ընթացքում պետք է ձգտեք դառնալ նվիրյալ քարոզիչն ու մշակը, խոնարհ սպասավորը մեր Եկեղեցու և արժանանանք՝ արտաքին և ներքին ընդվզումներից վշտացած ու մոլորված ժողովրդի իրական առաքյալի կոչմանը»։

Այնուհետև, դիմելով նորաօծ քահանա հայրերին, Սրբազանն իր բարեմաղթանքները փոխանցեց նրանց. «Սիրելի քահանա հայրեր, ցանկանում եմ, որ լինեք միշտ կանաչ, եղեք միշտ ջրառատ և այնպես եղեք, որ երբ մարդիկ ձեզ նայեն, ձեր խոսքերի միջից ձե՛զ չտեսնեն, այլ տեսնեն Քրիստոսին, տեսնեն Լուսավորիչին, տեսնեն Մեսրոպ Մաշտոցին, տեսնեն այն սուրբերին և հերոսներին, ովքեր իրենց կյանքը մատաղ արեցին, որպեսզի ազգի կյանքը միշտ փառավոր մնա, և դուք լինեք «մշակներ առանց ամոթի», լինեք տաճար Աստուծո և ունենաք այնպիսի ծառայություն, որ մեր Մայր Աթոռը իր հոգևոր ճառագայթումը առավել ուժեղացնի մեր ողջ ժողովրդի կյանքում հավիտյանս»։

Վերջում Սրբազան Հայրը ևս մեկ անգամ աղոթք վերառաքեց առ Աստված՝ խնդրելով երկնավոր Տիրոջից, որ յոթնարփյան շնորհներով լցնի նորաօծ մյուռոնաբույր քահանա հայրերին, մայր Եկեղեցին և Հայրենիքը։
Ապա Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:

Նորաօծ 11 քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP