16:44 24.11.2021
Երևանում այսօր կայացել է ոչ ֆորմալ կրթության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հայաստանից և Եվրոպայից հրավիրված մասնակիցներն ու փորձագետներն անդրադարձել են ոլորտի խնդիրներին և բարեփոխումներին:
«21-րդ դարի հմտություններ՝ ոչ ֆորմալ կրթության բարեփոխված մոտեցումների շնորհիվ» թեմայով համաժողովը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի, և ‹‹Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիան››:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ոչ ֆորմալ կրթության դերն ու նշանակությունը: Նրա խոսքով՝ այս պահին ողջ հանրապետությունում գործում են արվեստի, գեղարվեստի և երաժշտական 246 հաստատություններ, ուր հաճախում են ավելի քան 50 հազար երեխաներ:
«Ընդհանուր առմամբ, պաշտոնական վիճակագրությամբ՝ արտադպրոցական կրթություն է ստանում շուրջ 100 հազար երեխա, սակայն այդ թիվը, վստահաբար, ավելի շատ է: Հետևաբար, առաջնահերթ է հասկանալ՝ ինչպես բարելավել ու բարձրացնել ոչ ֆորմալ կրթության արդյունավետությունը և սովորելու միջավայր դարձնել ողջ կրթական համակարգը: Մենք կարևորում ենք փոխկապակցված և միասնական այն մոտեցումը, որն օգնում է յուրաքանչյուր միջավայրում երեխայի ինքնադրսևորվելու, աշխարհը ճանաչելու, հետաքրքիրը ի հայտ բերելու հնարավորությունները բացահայտելուն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ֆորմալ և արտադպրոցական կրթությունը պետք է մեկ ընդհանուր հարթության մեջ դիտարկել, որն էլ իր հերթին կբերի միասնական արդյունքի. դա հնարավոր է մեկը մյուսին լրացնելու շնորհիվ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս մոտեցմանն է ուղղված ԿԳՄՍՆ-ի նախաձեռնած կրեդիտային համակարգի ներդրումը, որը, ըստ փոխնախարարի, թույլ կտա այդ համագործակցությունը սերտացնել:
«Արտադպրոցական հաստատությունները պետք է կարողանան դպրոցի հետ համատեղ ծրագրեր մշակել և հասկանալ, թե հանրակրթության պետական չափորոշիչն ինչ վերջնարդյունքներ է սահմանում: Առանցքային կարողունակությունների թվում էական նշանակություն ունի քաղաքացիական զարգացումը, իսկ արտադպրոցական կրթությունը լավ հնարավորություն է տարբեր ծրագրերի միջոցով նպաստելու լավ քաղաքացու կերտմանը: Այն կարևոր է նաև երեխայի գեղագիտական ճաշակի, սեփական երկրի և ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ճանաչման և այդ ամենը փոխկապակցելու տեսանկյունից: Մեր առաջնահերթ խնդիրն է, որ մեր երեխաները լինեն նախաձեռնող ու ստեղծարար, և այստեղ անփոխարինելի է արտադպրոցական կրթության դերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ համաժողովը դրական դեր կունենա այդ առումով, քանի որ «Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիան» մեծ փորձառություն և արդյունավետ գործիքներ ունի ոչ ֆորմալ կրթության ոլորտում, որոնք կարող են կիրառվել նաև Հայաստանում:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում ոչ ֆորմալ կրթության տեսլականին, մարտահրավերներին և հնարավորություններին առնչվող հարցերը, այդ կրթության կայուն զարգացման պայմանների ստեղծման համակարգային լուծումները, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության կազմակերպությունների՝ այդ ոլորտում բարեփոխումների իրականացմանը աջակցելու պատրաստակամությունը:
Անդրադարձ է եղել նաև 21-րդ դարի հմտությունների և սոցիալական ու հուզական կրթության՝ սովորողների համար ունեցած կարևորությանը:
20:40 09.07.2025
Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:30 09.07.2025
ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...
20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...
19:49 09.07.2025
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետՀուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...