21:50 24.11.2021
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձեւի ընդունման մեկամյակին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսք է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես Սենատի նախագահ Ժերար Լարշեին միջոցառման անցկացման ու հայերի կողքին լինելու համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ նման խորագիրը կրող միջոցառումը Ֆրանսիայի այս բարձր ամբիոնից եւ այս ջերմ մթնոլորտում անցկացնելը վկայությունն է այն ամուր բարեկամության ու վստահության, որ մեր երկրներն ունեն իրենց փոխհարաբերություններում եւ մեր ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող լարվածությանը, 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակաբար միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին:
«Միջազգային հանրությանը, կարծում եմ, պարզ տեսանելի է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձումն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է, ինչպես եւ նրանց հանդեպ կիրառվող անմարդկային եւ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքն ու կտտանքները, որոնք փաստագրված են միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից»,-ասել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը:
ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրն արժեւորում է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:
Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամությանը եւ Արցախի խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությանը՝ հատուկ շեշտելով՝ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է: Նրա համոզմամբ՝ հայ ֆրանսիական հարաբերությունները մշտապես եղել են եւ կլինեն բարձր մակարդակի վրա, դրանց հիմքում երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն են:
Համաժողովին ներկա են եղել սենատորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը հանգամանալի խոսել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի անդառնալի հետեւանքների, այս նոր իրավիճակում արցախցիների իրավունքների պաշտպանության մասին: Նա ներկայացրել է առաջիկա տարիների համար Արցախում իրականացվող սոցիալական, բնակարանաշինական ծրագրերը: Հովհաննես Գեւորգյանը բարձրացրել է Ադրբեջանում գերեվարված անձանց վերադարձի եւ նրանց իրավունքների ոտնահարման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության հարցերը:
Միջոցառման բանախոսները միակարծիք են եղել՝ Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:
Արցախի պայքարը վերաբերում է նաեւ մեզ. ասել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն եւ հավելել՝ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որն ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւ: Բրունո Ռըտայոն խոսել է նաեւ Ադրբեջանի իրականացրած ռազմատենչ քաղաքականության մասին:
Արցախի դեմ պատերազմի սանձազերծման եւ Հայաստանի վրա հարձակման փաստն ընդունված է միջազգային հանրության կողմից. նշել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն: Նա դիվանագիտական հարթակում իրավիճակի հաղթահարման առումով բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի եւ ԱԺ-ի կողմից Արցախի ճանաչմանը վերաբերող բանաձեւերի ընդունումը: Խորհրդարանականը խոսել է նաեւ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծման կարեւորության մասին: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը, այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է. ընդգծել է ֆրանսիացի սենատորը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
18:42 09.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության18:30 09.07.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում […] ...
18:24 09.07.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-ԹրագուտինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...
18:18 09.07.2025
Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողելՀուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...
18:12 09.07.2025
«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...
18:06 09.07.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...