15:03 25.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին:
Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն լավագույն հարթակ է՝ երիտասարդությանը վերարժևորելու, նրանց առանցքային դերը վերահաստատելու, Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդությանը հուզող հարցերը վերհանելու, ընդհանրություններն ու տարբերությունները գտնելու, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցայնության աստիճանը բարձրացնելու ուղիներ գտնելու տեսանկյունից։
«Հարգանք մարդու արժանապատվության, մարդու իրավունքների և համընդհանուր ազատությունների նկատմամբ, ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն և օրենքի գերակայություն. սրանք են այն հիմնարար արժեքները և սկզբունքները, որոնց վրա խարսխված են եվրոպական քաղաքակրթությունը, Եվրախորհրդի և Եվրամիության վարած քաղաքականությունը, ֆորումի մասնակիցների գործունեության արժեքային հենքն ու ուղենիշները։ Անվիճարկելի է այն իրողությունը, որ երիտասարդությունը՝ որպես հասարակության առավել ակտիվ հատված և փոփոխությունների հիմնական լոկոմոտիվ, առանցքային դեր ունի այս արժեքների և ժողովրդավարության պահպանման, ամրապնդման և տարածման գործում։ Ուստի, յուրաքանչյուր երկրի առաջնահերթ անելիքներից են երիտասարդության ներուժի բացահայտումը, զարգացումն ու իրացումը»,- նշել է նախարարի տեղակալը:
Արթուր Մարտիրոսյանի խոսքերով՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում փաստացի ամրագրված է այն դրույթը, որ ժողովրդավարության սկզբունքները, օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի ամրապնդումը և պահպանումը Կառավարության առաջնահերթություններից են, ինչպես նաև սահմանված են երիտասարդության ոլորտում գործադիրի քաղաքականության առաջնահերթ քայլերն ու խնդիրները։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ նույն ծրագրում երիտասարդությունը դիտարկվում է որպես առանձին կարևոր օղակ։
«Հաշվի առնելով մեր երկրի փորձը և դրական միտումները՝ ես լիովին հավատացած եմ, որ այս դինամիկ փոփոխվող աշխարհում ժողովրդավարական արժեքների պահպանումն ամուր հիմքերի վրա կդրվի, եթե ստեղծենք նպաստավոր դաշտ, որպեսզի երիտասարդությունը դառնա ժողովրդավարության և եվրոպական արժեքների պահպանման ակտիվ մասնակից: Այս հարցում թերևս ամենագլխավորը երիտասարդների համար զարգացման ու ինքնաիրացման միջավայրի ձևավորման գործում հենց նրանց ներգրավելն ու գործընթացներին մասնակցային դարձնելն է»,- նշել է փոխնախարարը՝ վստահություն հայտնելով, որ ֆորումի ընթացքում հնչած գաղափարները և մտքերը թույլ կտան նոր ծրագրեր մշակել՝ ի բարօրություն երիտասարդների։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...