Կպարզեցվի զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Կպարզեցվի զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը

15:56 25.11.2021

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց բնակության վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը դյուրինացնելու և բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ կարգի կիրառման ընթացքը ցույց է տվել, ինչպես նաև 2020 թ. տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված ակնհայտ է դարձել, որ բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու գործող առաջնահերթությունն արդարացի չէ, քանի որ փաստացի նախկին տարիներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված առաջին կամ երկրորդ խմբի (իսկ 2017 թվականից առաջ՝ նաև երրորդ խմբի) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովությունն ուղղակի կախման մեջ է գտնվում անկախ ժամանակահատվածից զոհված զինծառայողների քանակից՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նրանց ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթության հիման վրա: Այսինքն, եթե օրինակ՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը հաշվառվել է 2010-ին, ապա նրան բարելավում տրամադրելու հերթը կարող է հասնել օրինակ 2021 թ. դրությամբ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված՝ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովություն տրամադրելուց հետո, ինչն արդարացի չէ, քանի որ ստացվում է, որ 2021-ին զոհված զինծառայողի՝ նույն թվականին կարիքավոր հաշվառված ընտանիքը փաստացի ապահովվում է անմիջապես, իսկ նախկինում հաշվառված զինհաշմանդամների ընտանիքներին բավարարման տրամադրումը դառնում է ոչ հասանելի: Որոշմամբ նախատեսվում է պարզեցնել բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 09.07.2025

SHANTNEWS

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է.  Ժաննա Անդրեասյան

14:57 09.07.2025

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

14:48 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:37 09.07.2025

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

BACK_TO_TOP