«Մեր երազանքների ապագան». նամականիշների պատկերազարդման մրցույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

«Մեր երազանքների ապագան». նամականիշների պատկերազարդման մրցույթ

14:36 26.11.2021

2022 թվականին ՄԱԿ-ը կնշի Հայաստանում իր գործունեության 30-ամյակը:

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ»-ի հետ հայտարարում է «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման մրցույթ:

Այն նախատեսված է երեխաների և արվեստի ոլորտի ուսանողների համար, որոնք պետք է ներկայացնեն նամականիշի դիզայն՝ «Մեր երազանքների ապագան» թեմայով։

Մրցույթի պայմաններն են.

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող մինչև 18 տարեկան բոլոր երեխաները,
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող, արվեստի ուղղությամբ մասնագիտացած ուսումնական հաստատությունների ուսանողները,
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ նկար (դիզայն),
Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են ներկայացված աշխատանքների հեղինակները (հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի):
Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման օրը՝ նոյեմբերի 26-ին. հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 12-ը: Հայտերը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին` «թեմա» բաժնում նշելով անուն-ազգանունը, տարիքը, դպրոցը։

Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերից յուրաքանչյուրը՝

1. նամականիշի դիզայնի բարձր որակի լուսանկար՝ JPEG կամ PNG ձևաչափով,

2. մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն,

3. մասնակցի լուսանկար,

4. կոնտակտային հեռախոսահամար (երեխաների դեպքում՝ ծնողի կամ օրինական խնամակալի անուն-ազգանուն),

5. երեխաների հեղինակած նյութի/նյութերի հեղինակային իրավունքի մասնակի տրամադրման լրացված ձևաթուղթ:

Ոչ ամբողջական հայտադիմումները չեն դիտարկվի: Մրցույթի հաղթողներին կորոշի ներգրավված գործընկերներից և արվեստի ոլորտում հանրաճանաչ ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը:

Մրցույթը հաղթողի ներկայացրած դիզայնով կտպագրվի նամականիշ՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին, իսկ հաղթողը կմասնակցի նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը:

Մրցույթի առաջին հինգ տեղերը գրաված մասնակիցները կստանան նվերներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից:

Մասնակիցներին խնդրում ենք 3 տարի պահպանել օրիգինալ աշխատանքները կամ տրամադրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ առաջիկայում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայացնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP