20:40 26.11.2021
Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանը քաղաքի այն ուրվական շենքերից մեկն է, որը 33 տարի անց կենտրոնական, բանուկ փողոցում սկսել են քանդել։ Բազմակի փլուզումների ենթարկված մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով շենքի ապամոնտաժումը իրականացնում է նոր սեփականատերը՝ «Հայր և որդի Գաբոյաններ» ընկերությունը։ Հիշեցնենք, տարբեր սեփականատերեր փոխած վթարային շինությունը ընկերությունը ձեռք է բերել 2020 թվականին։
Այս ընթացքում հանրակացարանի շենքի երբևէ ունեցած մի քանի սեփականատերերի անուններն այդպես էլ չհրապարակվեցին։ Վտանգավոր շենքի ապամոնտաժումը նախ ձգձգվում էր այստեղ ապրող ընտանիքների բնակապահովման խնդրի լուծման պատճառով, իսկ հետո էլ՝ սեփականատերերի փոփոխության։ Ձեռքից ձեռք անցած շենքի ապամոնտաժման համար այժմ նոր ժամկետ է սահմանել քաղաքապետարանը, ըստ որի՝ սեփականատերը պարտավորվում է ավարտել 4 ամսում։
«Տրվել է 4 ամիս ժամկետ ու թույլտվություն, ինչի արդյունքում շենքի մի մասն արդեն սկսել են քանդել, մյուս մասի հետ կապված դեռ խնդիրներ կան»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Շենքի մի հատվածի նկատմամբ սեփականության իրավունքներ ունեն մոտ երկու տասնյակի հասնող սուբյեկտներ։ Նրանք էլ կա՛մ հրաժարվում են իրենց մասնաբաժինը վաճառել շենքի 90%-ի սեփականատիրոջը, կա՛մ շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ են ուզում։
«Սեփականությունը վկայող փաստաթղթեր ասում են՝ ունեն, բոլորինը չենք տեսել, իհարկե, երևի գնվել է երկրաշարժից հետո՝ աճուրդային կարգով։ Հիմա չեն ուզում վաճառել, չվաճառելու պատճառն ավելի ճիշտ կայանում է նրանում, որ շուկայականից շատ բարձր գներ են առաջարկում, մենք պատրաստ ենք գնել, բայց խելամիտ գներով»,-ասել է «Հայր և որդի Գաբոյաններ» ընկերության ներկայացուցիչ Ազատ Զաքարյանը։
Տարածքի սեփականատերը պատրաստ է մասնաբաժիններ ունեցող քաղաքացիների հետ շարունակել համաձայնության հասնելու գործողությունները, ամեն դեպքում դեռ առաջարկներին համարժեք պատասխան չեն ստանում։
Մինչ տասնյակ սեփականատերերի պատկանող տարածքին ապամոնտաժման հերթ հասնելը, քաղաքապետարանը կշարունակի փաստաթղթային ուսումնասիրությունները և մասնաբաժին ունեցող քաղաքացիների պարտավորությունների հստակեցումները։ Թե տարածքի նպատակային օգտագոծումը որն է լինելու, սեփականատերը չի շտապում ներկայացնել ։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...