Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին. Ռուբեն Ռուբինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին. Ռուբեն Ռուբինյան

16:08 01.12.2021

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի ուժի մեջ մտնելը նշանավորել է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ համագործակցության նոր՝ դարակազմիկ փուլի սկիզբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառման բացման խոսքում:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի
ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ 2020-ի պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հետ կապված ծանր մարտահրավերների փուլում համաձայնագրի ուժի մեջ մտնելը դրական ազդակ էր և նշանակալի աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ այդ թվում հոգեբանական առումով:

«Սույն համաձայնագրի դրույթներով ամրագրվում է Եվրամիության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակ, այդ թվում ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արդիականացման համար, մասնավորապես՝ օրենսդրական շրջանակը ԵՄ նորմերին մոտարկելու միջոցով:

«Համաձայնագրի ամբողջությամբ ուժի մեջ մտնելը կարևոր է մեզ համար, քանի որ դրանով համագործակցությունն ամրապնդվեց այն ոլորտներում, որոնք մինչ օրս չեն կիրառվել համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթների ներքո, Այս համաձայնագիրն ապահովում է ևս մեկ շրջանակ Եվրամիության և Հայաստանի համար շարունակելու համատեղ աշխատանքը ի շահ Հայաստանի քաղաքացիների»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ այդ համատեքստում շեշտելով, որ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված կառավարության և Ազգային ժողովի նպատակներն ամբողջությամբ համընկնում են մատնանշված պարտավորությունների հետ:

Իսկ ՀՀ Ազգային ժողովը, ըստ փոխխոսնակի, առավել քան երբևէ հակված է իրականացնելու ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարման և ազգային ճանապարհային քարտեզի, գործողությունների ներդրման մեխանիզմի խորհրդարանական վերահսկողության՝ իրեն վերապահված առաքելությունը՝ նախ և առաջ հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:

«Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թ. հուլիսին Հայաստանին տրամադրված աջակցության հետ մեկտեղ համաձայնագրի ամբողջական գործարկումը շոշափելի օգուտներ կընձեռի ՀՀ քաղաքացիներին և էական նշանակություն կունենա սոցիալ-տնտեսական վերականգնման և երկրի երկարաժամկետ կայունության համար: CEPA-ով ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումը և բարեփոխումների ավելի լայն օրակարգն էապես կդյուրացնեն հետճգնաժամային վերականգնումը, սահմանադրական կարգի և ժողովրդավարական արժեքների ամրապնդումը: ՀՀ Ազգային ժողովին վերապահված դերն առաջնահերթ նշանակություն ունի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզով ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացին հետևելու հարցում»,- նշել է ԱԺ փոխնախագահը՝ շնորհակալություն հայտնելով Թվինինգ ծրագրի շրջանակում կատարված հսկայածավալ աշխատանքի համար:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին ողջունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և Հունաստանի ու Իտալիայի կողմից իրականացվող Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված համաժողովի կազմակերպումը՝ շեշտելով, որ ցանկացած Թվինինգ ծրագրի հաջողության գրավականը ԵՄ անդամ պետությունների և գործընկեր պետությունների հանրային վարչակազմերի, տվյալ պարագայում՝ խորհրդարանների սերտ համագործակցությունն է:

«Դա օգնում է ստեղծել ցանցեր, որոնք շատ կարևոր են: Մենք այս ծրագիրը սկսել ենք Հայաստանի համար չափազանց բարդ ժամանակաշրջանում, բայց ես ուզում եմ հատկապես Հայաստանի Ազգային ժողովի անդամների ներկայությամբ շեշտել, որ այս երկիրը կարողացավ երկրորդ անգամ անցկացնել ազատ, թափանցիկ և վստահելի ընտրություններ, որոնք այժմ թույլ են տալիս շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կենսագործման շուրջ»,- ասել է Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Թվինինգ ծրագրի հանրային իրազեկման միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ինչպես նաև հույն և իտալացի խորհրդարանականներ, մասնավորապես՝ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսի գլխավորած պատվիրակությունը, Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP