17:32 01.12.2021
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ի հերթական նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ` նախաձեռնության նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է: Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար և բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջև՝ 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն՝ 50%-ը` տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը` ընդհանուր վերցրած` Հայաստանում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ:
Նաև առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին և այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաև սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում` ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը:
Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն առաջարկել են օրենքի նախագծում հստակ նշել, թե ինչ նպատակով կարող են օգտագործվել վերոնշյալ ֆինանսական հատկացումները: Ըստ նրանց` նաև պետք է հստակեցնել, թե որ համայնքը որքան գումար է ստանալու:
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը պարզաբանել է, որ փաթեթը միտված է համայնքների սեփական եկամուտների ավելացմանը, և գումարի բաշխումն էլ պետք է կատարի համայնքի ավագանին` իր հայեցողությամբ:
Փաթեթը կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:
13:12 30.04.2025
Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի13:07 30.04.2025
Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Լիբերալ կուսակցությանն ու կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Մարկ Քարնիին: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Lիբերալ կուսակցությանը` Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների […] ...
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...
12:55 30.04.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...
12:50 30.04.2025
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...
12:44 30.04.2025
Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ ReutersԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...