16:30 29.04.2025
Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ:
Պետրոս Մարտիրոսյանի խոսքով կսահմանվեն կրթության բնագավառում տեսչական վերահսկողության շրջանակը, նպատակն ու խնդիրները: Օրենսդրական փաթեթով մանրամասն կարգավորվում են կրթության տեսչական մարմնի վերահսկողության ուղղություններն ու վերահսկողական գործիքակարգը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակվել է. վերաձեւակերպվել են կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները, առավել շեշտադրվել է սովորողների կրթության իրավունքի, կրթության հասանելիության եւ կրթական ծրագրերի հնարավորությունների ապահովումը:
Տեսչական մարմնի լիազորությունները վերաշարադրվել են ըստ կրթության բնագավառի առանձին ոլորտների, սահմանվել են տեսչական մարմնի վերահսկողության ուղղությունները, ինչպես նաեւ միասնականացվել են վերահսկողական գործիքներից տեսչավորման եւ դիտարկման կարգը սահմանող հոդվածները:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Անդրադառնալով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխություններին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ձեւակերպվել է «կրթահամալիր» հասկացությունը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող կարգավորմամբ յուրաքանչյուր կրթական մակարդակի համար սահմանված են հավաստագրման գործընթացներ:
Փոխնախարարի խոսքով առաջարկվում է սահմանել միասնական հավաստագրման գործընթացի կարգն ու դադարեցման հիմքերը:
Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
23:46 29.04.2025
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Լուսե» վերականգնողական կենտրոնի սաները և ազգությամբ եզդի երիտասարդներ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Լուսե» կենտրոնի սաներն անդրադարձել են ներառական կրթության հետ կապված հարցերին, իսկ եզդի երիտասարդները բարձրացրել են իրենց համայնքի կրթության վերաբերյալ խնդիրները։ Նախարարի հետ հանդիպումները կազմակերպվում են ամեն […] ...