13:23 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ամսում երեք անգամ հայտնվեց ռուսաստանցի պրանկերների ուշադրության կենտրոնում. նրանք Փաշինյանի անունից զրուցել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: SHANTNEWS.am-ը վարչապետի՝ լրագրողների հետ հանդիպմանը հետաքրքրվեց՝ ինչպես է դրան վերաբերվում Նիկոլ Փաշինյանը, արդյոք այդտեղ քաղաքականություն ճշտելու միտում չի տեսնում:
«Նախկինում ԵՄ-ն ինֆորմացիա էր տարածել մեր ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ, ես խնդրել եմ մեր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ տեղյակ պահել, որ ես իրենց հետ հեռախոսով չեմ խոսել: Ցավոք, մեր գործընկերները այդքան էլ լուրջ չեն վերաբերվել այդ ինֆորմացիային՝ մտածելով, որ հին իշխանության, նոր իշխանության խնդիր կա, գուցե հին իշխանությունը տեղյակ չէ՝ ում հետ է խոսում նոր իշխանությունը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, բացի հումորից՝ այդտեղ տեսնում է նաև որոշակի քաղաքականություն ճշտելու ձգտում, փորձում են ճշտել՝ ԵՄ-ն որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին:
«Ես հույս ունեմ՝ ճշտել վերջացրել են»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել էին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, նրան խնդրել միջնորդել ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունների հաստատմանն ու հրավիրել Հայաստան, նրանք նաև զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմնինգերին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, որի հետ 18 րոպեանոց զրույց են ունեցել:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...