Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ

14:03 02.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին. «Էդվարդ Հովհաննիսյանն այս տարի մինչև ամառ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում ենք Ձեզ նշանակման առիթով և հաջողություններ մաղթում»:

Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել ընձեռած հնարավորության համար և նշել. «Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է»:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կառուցապատման ոլորտը կանոնակարգելու նպատակով: Արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային «Մեկ պատուհան»: Այն հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Մասնավորապես, նախատեսվում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային «Մեկ պատուհան», որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները: Սահմանվելու է այնպիսի ընթացակարգ, ըստ որի տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի կլինի մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումումը: Հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մարմինների մեկ պատուհան ծառայությունների միջոցով համակարգ մուտքագրել բոլոր դիմումները: Դիմումներում լրացվող տեղեկատվությունը կդառնա ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ: Նախագծերի համաձայնեցման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգով, երկու փուլով՝ նախագծման սկզբնական փուլում, էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի և մատակարար կազմակերպությունների հետ կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի համաձայնեցում, համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար նախագծի ամբողջական կազմով ներկայացում: Բոլոր ծանուցումները, տեղեկացումները և թույլտվություններն (էլեկտրոնային ստորագրությամբ) կիրականացվեն e-permits համակարգի միջոցով: Դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն առցանց նույնականացնելու համար կօգտագործվեն տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները: Հողամասերի տեղադիրքը և առնչվող տեղեկատվությունը ստանալու համար կօգտագործվեն առցանց քարտեզներ: Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հաճախ մենք բողոքներ ենք ստանում շինարարական կազմակերպություններից կամ ներդրողներից, որ շինթույլտվությունների կամ նախագծային առաջադրանքի գործընթացն օրենքով նախատեսվածից ավելի երկար ժամանակ է տևում: Այս համակարգում մենք ունե՞նք ինչ-որ ահազանգման համակարգ. գուցե վերահսկող մարմիններին կամ ՏԻՄ ստորաբաժանման ղեկավարին ահազանգ լինի, որ ենթադրենք այս դիմումի ընթացքը լուծելու համար ժամկետները մոտենում են և պետք է լուծումներ տալ: Եթե չկա, կարծում եմ՝ այն ընկերությունները, որոնք սպասարկում, ծրագրային ապահովումն են իրականացնում, պայմանական ասած՝ ահազանգի համակարգի, ստեղծման մասին էլ մտածեն»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

21:23 08.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: ...

Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆ

21:15 08.07.2025

Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆ

Փոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Մեսսին երկընտրանքի առաջ է

21:07 08.07.2025

Մեսսին երկընտրանքի առաջ է

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ: Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի նաև այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսսիի հետ նոր պայմանագիր […] ...

ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբ

21:00 08.07.2025

ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբ

Վերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

20:50 08.07.2025

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

20:40 08.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...

BACK_TO_TOP