Ավարտվել է ՊՈԱԿ-ի տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների գործի նախաքննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Ավարտվել է ՊՈԱԿ-ի տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների գործի նախաքննությունը

15:10 02.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դպրոցում աշխատող վարորդի որդուն աշխատանքի է ընդունել որպես պահակ: 2008-2010թթ. ընկած ժամանակահատվածում տեղյակ լինելով վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, շահադիտական նպատակով՝ պահակի անվամբ ելքագրվող աշխատավարձի գումարները յուրացնելու և վատնելու դիտավորությամբ նույն դպրոցում տարբեր ժամանակահատվածներում տնտեսական աշխատանքների գծով երկու փոխտնօրենների, ինչպես նաև հաշվապահի օժանդակությամբ՝ շարունակաբար յուրաքանչյուր ամիս կազմել, իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ համարվող՝ աշխատավարձի կեղծ տեղեկագրեր և վճարման ցուցակներ: Այնուհետև վարորդի որդու անվամբ ելքագրված խոշոր չափերով՝ 1.070.330 ՀՀ դրամ աշխատավարձի գումարները տնօրենն ու վարորդը հափշտակել են և հավասարաչափ բաշխել միմյանց միջև:

Բացի դրանից՝ հիշյալ դպրոցի վարորդը որդու փոխարեն ստորագրելով աշխատավարձի վճարման ցուցակներում և չստանալով դրանք՝ որդու անվամբ աշխատավարձի ստացման բանկային քարտը հանձնել է հաշվապահին, ով 2011-2018թթ. ընթացքում կանխիկացրել և առանձնապես խոշոր չափերով՝ 5.105.669 ՀՀ դրամ գումարը փոխանցել է ՊՈԱԿ-ի տնօրենին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վարորդին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հաշվապահին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ փոխտնօրեններին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

20:50 08.07.2025

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

20:40 08.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

20:33 08.07.2025

Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

20:25 08.07.2025

CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

BACK_TO_TOP