15:20 02.12.2021
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին թեկնածու ներկայացնելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները և մասնագիտական գործունեությունը:
Եղիշե Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Ըստ թեկնածուի` Հաշվեքննիչ պալատը պետք է գործի հնարավորինս անկախ: Նա հավելել է, որ պալատի անկախության բարելավման ուղղությամբ դեռևս կան անելիքներ և ընդգծել անբավարար ֆինանսական անկախության հարցը: Եղիշե Սողոմոնյանն այս համատեքստում նշել է, որ պալատի աշխատակիցներին ընդունելու, կառավարելու և վարձատրելու գործընթացը դուրս է կառույցի վերահսկողությունից: Թեկնածուի խոսքերով` խնդրահարույց է, որ պալատի քաղաքացիական պաշտոնների մրցույթը կազմակերպում է Քաղաքացիական ծառայության գրասենյակը:
Թեկնածուն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամների անձեռնմխելիությանը` առաջարկելով առաջիկա սահմանադրական փոփոխությունների ժամանակ անձեռնմխելիություն ունեցող անձանց շարքում ներառել նաև պալատի անդամներին:
Անդրադարձ է եղել տեղեկատվության հասանելիության ոչ հստակ կարգավորված լինելու խնդրին, հաշվեքննության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Կարևորվել է ընթացիկ եզրակացությունների, տարեկան հաղորդումների, բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվությունների կազմման, ներկայացման չափորոշիչների մշակումն ու ներդրումը:
Եղիշե Սողոմոնյանն ընդգծել է արդյունավետ համագործակցությունն Ազգային ժողովի հետ:
Քննարկումներում անդրադարձ է եղել թեկնածուի գործունեությանը, հանրային ֆինանսների կառավարման բնագավառում նրա փորձառությանը, պալատի վարձատրության հարցին և այլն: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կարևորել է Եղիշե Սողոմոնյանի արհեստավարժ գործունեությունը բնագավառում և համոզմունք հայտնել, որ մասնագիտական որակների առումով ևս ներկայացված թեկնածությունը ողջունելի է:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը կողմ է արտահայտվել առաջադրված թեկնածությանը:
21:44 08.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...
21:35 08.07.2025
Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար․ ՄակելելեՖրանսիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն կարծում է, որ 2025-ին «Ոսկե գնդակին» արժանի է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, հայտնում է AS-ը: «Ոսկե գնդակը» կհանձնեի Դեմբելեին: Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ նման մրցանակ ստանալու համար: Եկեք հանգիստ թողնենք նրան, նա դեռ երիտասարդ է ու շատ տաղանդավոր: Պետք չէ ճնշում […] ...
21:23 08.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքներըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: ...
21:15 08.07.2025
Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆՓոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:07 08.07.2025
Մեսսին երկընտրանքի առաջ է«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ: Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի նաև այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսսիի հետ նոր պայմանագիր […] ...
21:00 08.07.2025
ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբՎերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...