Ինչ չափորոշիչներով են ընտրվում սոցիալական աջակցություն ստացող ընտանիքները և ինչքանով է այն հասցեական․ քննարկում Գյումրիի  ավագանու նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Ինչ չափորոշիչներով են ընտրվում սոցիալական աջակցություն ստացող ընտանիքները և ինչքանով է այն հասցեական․ քննարկում Գյումրիի  ավագանու նիստում

21:00 03.12.2021

Գյումրիի ավագանու այսօրվա նիստի օրակարգի հարցերի կեսը վերաբերում էր ֆինանսական հատկացումներին։  Առաջին հատկացումները հրդեհից տուժած  7 ընտանիքներինն էր, հետո ավագանու հաստատմանը ներկայացվեց սոցիալապես անապահովներին ամենամսյա աջակցության տրամադրման նախագիծը։

«Այս անգամ կարելի է ասել դիմումները մի քիչ շատ են, մեր հանձնաժողովը հասցրել է ուսումնասիրել  203 հոգու դիմում, գումարը կազմում է 2 միլիոն 200 հազար դրամ, մենք ունենք օգնության հոդված և մեր  գումարները բաժանում ենք քաղաքացիներին»,- զեկուցեց Գյումրիի  քաղաքապետի  ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։

«Զարթոնք»  խմբակցության ավագանու անդամ  Վարդևան Հակոբյանին   հետաքրքրվեց, թե ի՞նչ չափորոշիչներով են  ընտրում սոցիալապես անապահով ընտանիքներին և արդյո՞ք կատարվում  է դիմումների նախնական ուսումնասիրություն։ Հարցին հաջորդեց վստահեցումը, որ դիմումները միչև ֆինանսական բաժին հասնելը ուսումնասիրվում են։

«Զարթոնք»  խմբակցության ավագանու անդամը, սակայն, ֆինանսական բաժնի ներկայացրած քաղաքացիների տվյալները հավաստի չհամարեց, ավելին՝ նշեց , որ իրենց նախաձեռնությամբ դիմումատու 28 ընտանիքների վերաբերյալ ունեն  ուսումնասիրություններ և  պարզել են, որ շատերը իրականում այդ 10 հազարական դրամների կարիքը չունեն և ֆիանանսապես ապահովված քաղաքացիներ են։

«Մենք 203 դիմումատուների մեջ 28 հասցեի ուսումնասիրություն ենք իրականացրել՝ ընտրովի, ոչ թե դիտավորյալ։ Ասեմ Ձեզ, որ 28-ից 10 և ավելին սոցիալապես անապահով չեն։ Օրինակ՝ մեկը տվյալ հասցեում չի բնակվում, բնակվում է գյուղում, երկրորդի տան երկու անդամները աշխատում են, իրենք էլ երկու ավտոմեքենա ունեին, երրորդը՝ տանը չէին ապրում և տունը տրված էր վարձով, չորրորդ-հինգերորդի տներում այս պահին  վերանորոգումներ էին ընթանում, մի քանիսը շատ շքեզ առանձնատներ ունեին ,անգամ նրանցից մեկը զարմացավ, թե 10 հազար դրամ աջակցությունն իր ինչին է պետք։ Հիմա ես ձեզ հաստատ ասում եմ,որ կարիքի գնահատում ոչ ոք չի կատարել, որևէ մեկի տուն այցելություն չի եղել»,- հայտարարեց Վարդևան Հակոբյանը։

Երկար և թեժ քննարկումից հետո 203 ընտանիքներին  ֆինանսական օգնութուն տրամադրելու նախագիծը  22 կողմ, 7 ձեռնպահ ձայներով հաստատվեց։ Ավագանին որոշեց հաջորդ նիստերում հստակեցնել  աջակցութան տրամադրման նոր չափորոշիչներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP