13:59 06.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական համերգ, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Բացման խոսքում Վահրամ Դումանյանը կարևորել է հայ ազգի մեծանուն զավակ Անրի Վեռնոյի նշանակալից վաստակն ու ժառանգությունը ֆրանսիական կինոյի պատմության մեջ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հանրահռչակմանն ու դատապարտմանն ուղղված նրա անգնահատելի ջանքերը: Ողջունելով հայ և ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերին՝ Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել Անրի Վեռնոյի ընտանիքի անդամներին՝ հյուրընկալելու հնարավորության համար:
Համերգին ներկա էին Վեռնոյի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Պատրիկ Մալաքյանը, և «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժակի Ներսիսյանը:
Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Անրի Վեռնոյի ֆիլմերի երաժշտությունը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան): Հնչել է ‹‹Դլե յաման›› երգը, որի մենանվագով հանդես է եկել մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանը: Նրա կատարմամբ այդ ստեղծագործությունը հնչել է Վեռնոյի հայտնի ‹‹Մայրիկ›› ֆիլմում:
Սիրված երգիչներ Իլոնա Սագևայի, Ջուլիանա Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի կատարմամբ հնչել են նաև Վեռնոյի ժամանակակիցների՝ Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից:
Միջոցառման նպատակն էր հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնել Վեռնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտել ազգային ինքնության առանձնահատկությունը:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Նշենք, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:47 08.07.2025
Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել ՈւկրաինաՎաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...
10:32 08.07.2025
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասինՀայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...
10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...