14:13 06.12.2021
Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը վարել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ մշակույթի ոլորտի պահպանության և զարգացման ռազմավարության, միջոցառումների պլանի ներկայացմանը, մշակույթի ոլորտին դրամաշնորհների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ Արա Խզմալյանը նշել է, որ համավարակի և պատերազմի հետևանքով մշակույթի ոլորտի բյուջեն կրճատվել էր. այն արդեն վերականգնվել է և հասել նախորդ տարվա մակարդակին, ինչը հնարավորություն կտա իրականացնելու նախատեսված ծրագրերը։ Ըստ փոխնախարարի՝ մշակույթի ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկը կրթական ծրագրերի իրականացումն է:
«Եթե մենք չենք պատրաստում գրագետ հանդիսատես և ընկալող միջավայր, ապա մեր բոլորը ջանքերը կլինեն ապարդյուն. այդ իմաստով ունենք բավականին հաջողություններ։ Մեր կրթական ծրագրերից է «Դասարան+դասական» նախագիծը, որի շրջանակում ավագ դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված սաները մեկ շաբաթ բառացիորեն ապրում են թատրոնում, կուլիսներում, դիտում ներկայացումներ, հանդիպում անվանի արտիստների հետ։ Ծրագրի նպատակն է լրջացնել թատերական արվեստի ընկալումը, որը պղտորվել է, ինչպես նաև օգնել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը»,- նշել է Արա Խզմալյանը՝ ներկայացնելով կրթամշակութային մյուս նախագծերը, որոնք իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նրա խոսքերով՝ «ԴասԱ» ծրագրի շրջանակում լինում են տարբեր ճանաչողական հանդիպումներ կոմպոզիտորների հետ և ծանոթություն նրանց ստեղծագործություններին, իսկ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում լավագույն արվեստագետները մտնում են դպրոց և հանդիպում աշակերտների հետ, ինչը բարձրացնում է մշակութային գործչի հանրային վարկանիշը և ճանաչելիությունը։
Ըստ նախարարի տեղակալի՝ այս տարի իրականացվել է նաև «Զարդագիր» ինտերակտիվ ծրագիրը, որի նպատակը միջնադարյան արժեքների հանրամատչելի և խաղային մատուցումն է աշակերտներին, որոնք իրենց ձեռքով գունանյութեր են պատրաստում, մագաղաթի վրա նկարում, ծանոթանում գրի տեսակներին և մանրանկարչությանը: Արա Խզմալյանի խոսքերով՝ հաջորդ տարի մեկնարկելու է «Դասարվեստ» ծրագիրը, որի շրջանակում լավագույն կտավները կներկայացվեն մարզերում: Այս նախագծի նպատակը ևս մշակութային իրողությունների հանրային վարկանիշի բարձրացումն է։
«Մեր մյուս խնդիրը մշակութային ժառանգության ոլորտում է, որն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում։ Դա վերականգնողների ինստիտուտի կայացումն է, և այստեղ խնդիրները շատ են՝ սկսած այն բանից, թե ի՞նչ ենք հասկանում՝ վերականգնողի մասնագիտություն ասելով։ Գույքատեխնիկական ռեսուրսների առումով՝ ներկայում միակ պրոֆեսիոնալ կառույցը Մատենադարանն է, սակայն մենք ունենք հարյուրավոր և հազարավոր ֆոնդեր ու կտավներ, որոնք վերականգնման կարիք ունեն։ Մյուս խնդիրն այն է, որ մենք ամեն օր հանդիպում ենք գանձագողության և մշակութային արժեքներն ապականելու իրողություններին, հետևաբար լրջագույն խնդիր է մեր վերաբերմունքը պատմամշակութային վայրերին։ Խորքային համոզում ունեմ՝ միայն պետական վերահսկողական մեխանիզմները կատարելագործելով՝ չենք կարող այդ խնդիրը լուծել, որովհետև մեր արժեքներն ավելի շատ են, քան մեր ռեսուրսները, և այստեղ կարևոր են քաղաքացու գիտակցությունն ու արժեքների փոփոխությունը»,- շեշտել է Արա Խզմալյանը և հավելել, որ այդ նպատակով տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ հնագիտական արժեքները հանրայնացնելու համար։ Մասնավորապես, մյուս տարի մեկնարկում է կրթական ծրագիր՝ համայնքների հուշարձանների հանրահռչակման նպատակով: Նախարարի տեղակալը վստահեցնում է՝ եթե մարդը չի ճանաչում հուշարձանը, նա չի կրում պատասխանատվություն:
«Աննախադեպ ծավալների է հասել մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Վերջին տարիներին կնքել ենք բազմաթիվ հուշագրեր, որոնց աջակցությամբ վերականգնում ենք հուշարձաններ. նախարարությունը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, իսկ մասնավոր ոլորտը՝ ֆինանսավորում։ Մեկ այլ խնդիր է այն, որ թանգարաններում քիչ են տարածքները, և հազարավոր միավորներ չեն ներկայացվում հանրությանը։ Այդ պատճառով որոշել ենք դրանք ներկայացնել այլ համապատասխան միջավայրերում։ Մենք պարտավոր ենք հանրությանը ներկայացնել հանրության սեփականությունը»,- փաստել է Արա Խզմալյանը։
Նրա խոսքերով՝ ժամանակակից արվեստի ոլորտում խնդիր կա՝ ինքնաֆինանսավորման մեխանիզմների խթանման հետ կապված։ Նախարարի տեղակալը նշել է, որ պետական մշակութային բազմաթիվ կառույցներ գործում են հին մեթոդներով, որի արդյունքում առկա է կառավարման խնդիր։ «Մեր նպատակն է խթանել սեփական միջոցներով գումարներ գեներացնելու գործընթացը։ Իհարկե, մշակույթի ոլորտը չի կարող գոյատևել միայն բիզնեսի սկզբունքով, բայց նաև միայն պետական միջոցներով չի կարող առաջ գնալ, այսինքն՝ անհրաժեշտ է կատարելագործել մենեջերական հմտությունները, արդիականացնել կառավարման համակարգը և բարելավել օրենսդրական դաշտը։ Ներդնելու ենք այնպիսի համակարգ, որի արդյունքում պետական աջակցությունը կմեծանա, եթե աճեն տվյալ հաստատության արտաբյուջետային միջոցները, իսկ դա հնարավոր է գրագետ կառավարման, գովազդի և հանրության հետ մշտապես կապի մեջ լինելու շնորհիվ»,- հավաստիացրել է Արա Խզմալյանը։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ մյուս տարի տեղի կունենան հայկական մշակույթի օրեր ՌԴ-ում և ռուսական մշակույթի օրեր՝ Հայաստանի Հանրապետությունում։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցության առումով ակտիվ է եղել կինոլորտը, հաջողություններ են ունեցել նաև մի քանի թատրոններ։
«Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Պետական աջակցության նման ծավալ երբեք չի եղել»,- փաստել է փոխնախարարը։
Նա անդրադարձել է նաև գրահրատարակչության ոլորտում դրամաշնորհների տրամադրման խնդրին՝ ընդգծելով, որ պետք է սահմանվեն պետական քաղաքականությանը համապատասխան չափանիշներ։ Փոխնախարարը գոհունակությամբ փաստել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգությունը բավարար մակարդակի վրա է և ակտիվ է հատկապես համայնքներում:
Արա Խզմալյանի զեկույցից հետո նախարարին կից հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Նրանք մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է մշակույթի ոլորտում պետական ֆինանսավորման, որոշ ծառայությունների պատվիրակման և հաստատությունների կառավարման խնդիրներին:
Հայաստանի ազգային պարարվեստի ասոցիացիայի նախագահ Կարեն Գևորգյանը բարձրաձայնել է ժողովրդական կոլեկտիվների ինստիտուտին, պարային դահլիճների բացակայությանն առնչվող հարցեր: «Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Ալլա Ավագյանն անդրադարձել է մշակույթի ոլորտին դրամաշնորհների տրամադրման գործընթացում գնահատման չափանիշների հստակեցման, իսկ «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի նախագահ Հասան Թամոյանը՝ մշակույթի ոլորտում ազգային փոքրամասնություններին ուղղված ծրագրերին:
Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի կիրառմանը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ: Նախարարին կից հասարակական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոր կազմով:
11:22 08.07.2025
Ոստիկանները բացահայտել են Քաղսիում կատարված հանցագործությունը․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթՀուլիսի 5-ին` ժամը 11.18-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քաղսիում գործող մի հյուրատան սեփականատերն ու հայտնել, որ հյուրատան սենյակներից մեկում արյան հետքեր կան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, մարզային քննչական վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներ, օպերատիվ խմբեր: Համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հյուրատանը բնակվել են երեք օտարերկրացիներ՝ 40 […] ...
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:47 08.07.2025
Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել ՈւկրաինաՎաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...
10:32 08.07.2025
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասինՀայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...
10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...