15:43 07.12.2021
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Վիետնամում Ֆիլիպինների Հանրապետության դեսպանի նստավայրում տեղի ունեցավ համատեղության կարգով Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (Vahram Kazhoyan) հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Ֆիլիպինների Հանրապետության դեսպան Մեյնարդո Մոնտեալեգրեն (H.E. Mr. Meynardo LB Montealegre):
Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված էր COVID-19 համավարակի տարածման, Ֆիլիպիններում շարունակվող լոքդաունի և Վիետնամ-Ֆիլիպիններ օդային սահմանների փակ լինելու հանգամանքներով:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հնարավորությունները, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների ու առևտրաշրջանառության ընդլայնումը, զբոսաշրջության զարգացման ու մշակութային փոխանակումների հնարավորությունները, COVID-19 համավարակի տարածման ու կանխարգելման խնդիրները և այլ հարցեր:
Դեսպան Մոնտեալեգրեն, ողջունելով իր հայաստանյան գործընկերոջը, նշեց, որ ՀՀ դեսպանի հավատարմագրի և նախորդ դեսպանի հետկանչագրի բնօրինակները դիվանագիտական փոստով անմիջապես կուղարկվեն Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին:
Հանդիպման ժամանակ դեսպան Կաժոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում՝ համավարակային իրավիճակի բարելավումից հետո, հնարավորություն կունենա անձամբ այցելելու Ֆիլիպինների Հանրապետություն և հանդիպումներ ունենալու Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեի, երկրի վարչապետի, ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դեսպան Կաժոյանը հանդիպման ժամանակ առաջարկեց ուսումնասիրել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները՝ ստորագրելով նոր համաձայնագրեր և հուշագրեր՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը (Aramazd Muradyan) և Ֆիլիպինների Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Խոսե Սանտիագո Օլագուերան (Mr. Jose Santiago F. Olaguera):
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...