20:53 07.12.2021
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի սպանության գործով կասկածյալներից մեկին ՝ 33-ամյա Խալեդ Իդ ալ Ութեյբիին: Այս մասին երեքշաբթի հայտնել է RTL ռադիոկայանը։
Նրա տվյալներով ՝ Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիայի նախկին անդամը ձերբակալվել է Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում երեքշաբթի առավոտյան, որտեղ նա սպասում էր Էր Ռիադ չվերթին: Նրա մոտ եղել են համապատասխան անձնական տվյալներով փաստաթղթեր։ Այնուամենայնիվ, այժմ իշխանությունները լրացուցիչ ստուգում են իրականացնում։
Անձի հաստատման և ձերբակալվածի կողմից կամավոր համաձայնության դեպքում Ֆրանսիան նրան կփոխանցի Թուրքիայի իշխանություններին, որտեղ ընթանում է տվյալ գործով դատավարությունը։ Հակառակ դեպքում, նրա արտահանձնման հարցը կորոշի ֆրանսիական դատարանը։
Ռադիոկայանը պնդում է, որ Խալեդ Իդ ալ Ութեյբին սպանության պահին գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում: Նա թագավորության 20 հպատակների թվում է, որոնց որոնում է Ինտերպոլն այդ գործի կապակցությամբ։ Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Սաուդյան Արաբիա կատարած այցի հաջորդ օրը, որտեղ նա հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող լրագրող Ջամալ Խաշըքջիին սպանել են 2018-ի հոկտեմբերին Ստամբուլում Թագավորության հյուպատոսությունում։
Սկզբում Էր Ռիադը հերքել է, որ տղամարդն անհետացել է հյուպատոսությունում, սակայն տեսանյութի և ձայնագրությունների հայտնվելուց հետո Սաուդյան իշխանությունները խոստովանել են, որ Խաշըքջիին սպանել են հյուպատոսարանի աշխատակիցների հետ վեճի ժամանակ:
Թուրքական ոստիկանությունը չի կարողացել գտնել լրագրողի մարմինը։
Արաբական լրատվամիջոցները վարկածներ են առաջ քաշել, որ սպանության հրամանը կարող էր տալ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Սակայն Թագավորության ԱԳՆ-ն հայտարարել է, որ ինքը ոչ մի կապ չունի այդ հանցագործության հետ։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...