08:20 08.12.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Գորիի զինվորական հոսպիտալում բուժումը դադարեցնելու մասին, որտեղ նա տեղափոխվել էր բանտային հոսպիտալից։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ ինքը որոշել է բողոքել՝ հանդիպումների սահմանափակումների և հեռուստացույց դիտելու հնարավորությունից զրկվելու դեմ։ Նրա խոսքով՝ ինքը պատժվել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ինքը հարվածում է բժշկական սարքավորումներին, որոնք փորձել են միացնել իրեն առանց իր համաձայնության։ Ըստ նրա՝ բանտապահների արձագանքը հաջորդել է Արդարադատության նախարարության և Հատուկ քրեակատարողական ծառայության դեմ սահմանված տուգանքին՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը խախտող այդ տեսանյութը հրապարակելու համար։
Սաակաշվիլին նշել է, որ կդադարեցնի բուժումը, քանի դեռ չի չեղարկվել այսպես կոչված կարգապահական տույժը, և չի վերսկսվել այցելուների սովորական ընդունելությունը:
Հատուկ քրեակատարողական ծառայությունն արդեն հերքել է Սաակաշվիլիի մեղադրանքները։ «Նրա հետ հանդիպումների սահմանափակման, հեռուստատեսությունից զրկելու մասին տարածված տեղեկատվությունը սուտ է և վնաս է հասցնում գերատեսչության հեղինակությանը»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։ Քրեակատարողական ծառայությունը հորդորել է նախկին նախագահին զերծ մնալ կեղծ մեղադրանքներ տարածելուց:
50-օրյա հացադուլից հետո Սաակաշվիլին Գորիի զինվորական հոսպիտալում վերականգնողական կուրս է անցնում։ Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ բուժման գործընթացի ավարտից հետո Սաակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտ, որտեղ նրան տեղավորել էին հոկտեմբերի 1-ին ձերբակալելուց անմիջապես հետո։
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...