16:48 08.12.2021
Դեկտեմբերի 8-ի նիստում խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն ընդգծել է, որ զինված ուժերի բարեփոխումների՝ հետպատերազմյան ժամանակահատվածում նախանշված ծրագիրը մինչ օրս չի հաստատվել, ուստի ոլորտի բարեփոխումները չեն արտացոլվել բյուջեի նախագծում:
Բանախոսի խոսքերով՝ ռազմական բյուջեի վերլուծությունը և անվտանգային համակարգին ուղղված միջոցառումների հետազոտությունը ցույց են տալիս, որ հաջորդ տարվա համար նախատեսված չէ որևէ տեսանելի գործողություն:
Բարձրաձայնելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը՝ Արթուր Խաչատրյանը նշել է. «7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը իրատեսական չէ: Անտեսված են անվտանգային մարտահրավերները և սոցիալական խնդիրները»: Պատգամավորի դիտարկմամբ՝ ներկայացված փաստաթուղթն ունի քաղաքական ուղղվածություն:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի խոսքերով՝ փաստաթղթում բացակայում է ԵԱՏՄ-ի շրջանակում ընդհանուր մակրոտնտեսական զարգացման միտումների ազդեցության վերլուծությունը մեր երկրի բյուջետային գործընթացների վրա: «Մենք ընդհանուր մաքսային միության անդամ ենք, և երրորդ երկրների հետ կազմակերպության ընդհանուր առևտրաշրջանառության հետ կապված իրավիճակը կարող է ազդել մեր երկրի բյուջե մաքսային մուտքերի ընդհանուր վիճակի վրա»,- ընդգծել է պատգամավորը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների այն դիտարկումներին, թե բյուջեի նախագծում նվազել են որոշ ոլորտների հատկացումները, նշել է. «Պաշտպանության համակարգի հատկացումներն ավելացել են 11 տոկոսով, իսկ ազգային անվտանգության ծառայությանը՝ 23 տոկոսով: 89 տոկոսով գիտության բնագավառի հատկացումների աճը կխթանի ոլորտի զարգացումը»,- ընդգծել է պատգամավորը: Նա նշել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին և կոչ է արել կողմ քվեարկել:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին և դիտարկումներին, տվել պարզաբանումներ: Տիգրան Խաչատրյանը կոչ է արել հաստատել գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը՝ հնարավորություն տալով կառավարությանն իրագործել այն ծրագրերը, որոնք բերված են ներկայացված փաստաթղթով:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...