16:54 08.12.2021
Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի բանակցությունները. պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը և համագործակցության զարգացման տրամադրվածությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սկսելով զրույցը՝ Պուտինը հիշեցրել է, որ Հունաստանի վարչապետի այցը տեղի է ունեցել հունական հեղափոխության 200-ամյակի տարում, ինչպես նաև հիշեցրել է Հունաստանի անկախության ձեռքբերման գործում Ռուսաստանի ներդրման մասին:
Դրա հետ մեկտեղ Պուտինը նշել է, որ այսօր էլ ռուս-հունական հարաբերությունները զարգանում են դրական ոգով: «Եթե անցյալ տարի մենք արձանագրել ենք 35 տոկոս ծավալով առևտրի անկում, ապա այս տարի աճը 56 տոկոս է, մենք գործնականում հասել ենք նախքան համավարակը եղած մակարդակին»,- նշել է նա:
Պուտինը նաև հավելել է, որ ՌԴ կառավարության անդամների հետ տեղի ունեցած Միցոտակիսի հանդիպումների ընթացքում «արդեն ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ, կողմերը ձեռնամուխ են եղել համապատասխան համաձայնագրերի ստորագրմանը»:
Իր հերթին Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել Պուտինին Սոչի այցելելու հրավերի համար:
Հունաստանի վարչապետը հավաստիացրել է, որ իր երկրում հիշում են Ռուսաստանի դերը Հունաստանի հեղափոխության գործում: «Դրանք իրադարձություններ են, որոնք անքակտելիորեն կապում են մեր երկու երկրներին: Այդ հեղափոխությունը բերել է հունական պետության անկախության ստեղծում, և մենք երբեք չենք մոռանում, որ Ռուսաստանը նշանակելի դեր է խաղացել դրանում»,- հայտարարել է Միցոտակիսը:
Հունաստանի վարչապետն արտահայտվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին, այդ թվում՝ «տնտեսության բնագավառում, քանի որ հունական տնտեսությունը, չնայած համավարակի պայմաններին, վերջին ժամանակներս բավականին սրընթաց աճ է արձանագրում»: Հեռանկարներ կան ինչպես մեր առևտրա-տնտեսական շրջանառության ավելացման, այնպես էլ զբոսաշրջության բնագավառում փոխգործակցության զարգացման գործում»,- հավելել է Միցոտակիսը:
Նա նաև Պուտինին առաջարկել է քննարկել «տարածաշրջանային օրակարգի հարցերը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է և զգալի դեր է խաղում տարածաշրջանում և ընդհանուր առմամբ աշխարհում բազմաթիվ իրադրությունների զարգացման գործում», հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...