20:38 08.12.2021
Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն լեզվով հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։ Քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար։
«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը զգուշացնում է, որ տվյալ հաղորդագրությունը տարածող հարթակները ադրբեջանական քարոզչական համակարգի մաս են կազմում։
«Դրանք ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակել են հայ զինծառայողների սպանության, կտտանքների և խոշտանգումների կադրեր։ Ակներև է, որ այժմ, օգտվելով Հայաստանում տվյալ խնդրի զգայուն լինելու հանգամանքից և հանդես գալով իբրև թե մարդասիրական նախաձեռնությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան նպատակ է հետապնդում հայթայթել տեսաուղերձներ և դիմումներ, որոնք փորձ է արվելու օգտագործել Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայծին և որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ»,- նշված է հաղորդագրությունում։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...