14:20 09.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Փաթեթով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է սահմանել երկու ռեժիմ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար: Այսպես՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Նշյալ կարգավորումները գործելու են նաև կիսակառույց ինքնակամ կառույցների՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված հատվածի վրա: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և վերջիններս ենթակա են լինելու քանդման: Ընդ որում, ինքնակամ կառույցների քանդման համար նույնպես նախատեսվում է երկու ռեժիմ: Առաջին դեպքը վերաբերում է հողամասի սեփականատիրոջ կողմից իր կողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդմանը (ապամոնտաժմանը): Մասնավորապես, ըստ Քաղաքացիական օրենսգրքի նախագծով առաջարկվող իրավակարգավորման, հողամասի սեփականատերը կարող է առանց դատարան դիմելու քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Երկրորդ իրավիճակը վերաբերում է ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման հնարավորությանը, որը հնարավոր է իրականացնել բացառապես դատական կարգով: Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման մասին որոշում կայացնում է համայնքի ղեկավարը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ ապօրինի կառույցների օրինականացման գործընթացում մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու։ «Բայց, քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված շինությունների սեփականատեր քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն ու ամբողջը քանդվի, կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսվում է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,- ասել է նախարարը:
Ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ կարգով պետք է օրինականացման գործընթաց սկսեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021-ի հունվարի 1-ից հետո` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ՝ Կադաստրի կոմիտե դիմելու համար: Երևան քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացումը կարող է կատարվել մինչև 2023-ի հունվարի 1-ը, ՀՀ այլ քաղաքային համայնքներում` մինչև 2024-ի հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025-ի հունվարի 1-ը։
Կարեն Անդրեասյանը նշել է, որ օրինագծով նաև խստացվում է այն համայնքների ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկի համայնքային ու պետական հողերն ապօրինի շինություններից ազատելու ուղղությամբ։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս պահին նման օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը: «Կարծում եմ, մի նրբություն կա, որը ոչ երկրորդական նշանակություն ունի այս քայլին, այս բարեփոխմանը գնալու համար: Դա այն է, որ Կադաստրի կոմիտեն իրականացնում է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումներ: Արդյունքում՝ կունենանք Հայաստանի Հանրապետությունում X ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ: Մենք խնդիր ունեինք, մի X պահի ֆիքսել, որ սրանք են Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող կառույցները, և այլևս որևէ նոր կառույցի ի հայտ գալը կարող ենք արձանագրել»,- ասել է վարչապետը:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ դաշտային ամբողջ աշխատանքները 100 տոկոսով ավարտված են: «Այս պահի դրությամբ տվյալների մշակման փուլում ենք գտնվում. որոշակի մասը արդեն մշակված է: Եվ, ըստ էության, մենք կարող ենք արձանագարել, որ 2021 թվականին ամբողջ հանրապետության տարածքը նկարահանված է: Այսինքն՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված բոլոր ինքնակամ շինություններն առկա են օդային նկարների վրա: 2021 թվականին կառուցված ինքնակամ շինությունները պետք է ներկայացվեն հատուկ հաշվառման, որով մենք, ընդհանուր առմամբ, փակելու ենք Հայաստանի Հանրապետությունում ինքնակամ շինությունների առկայությունը և դրա, այսպես ասած, ինվենտարիզացիան: Եվ օդային լուսանկարները մեզ մոտ պատրաստ կլինեն ամեն ինչով բաղդատված՝ պլանշետներով և այլնով: Մոտավորապես 1-2 ամսվա աշխատանք ունենք դեռևս կատարելու և վերջնական արդեն կունենանք: Բայց նկարահանումները, դաշտային աշխատանքները 100 տոկոսով ավարտված են»,- ասել է Սուրեն Թովմասյանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված շինություններին օրինականացնելու իրավունք տալու հարցին՝ մտահոգություն հայտնելով, որ հնարավոր է դա կարող է մարդկանց դրդել մինչ այդ ապօրինի շինարարություններ անել: Քննարկման արդյունքում որոշվել է գործընթացն արագացնելու ու ժամկետներից օգտվելու հնարավորությունը կանխելու համար օրինագծերի փաթեթը ճանաչել անհետաձգելի և ներկայացնել ԱԺ արտահերթ նիստում քննարկելու ու ընդունելու համար։ «Արտահերթ նիստ հրավիրենք, արագացված ընթացակարգով այս օրենքն ընդունենք, բայց այս ընթացքում էլ նաև նախագծի հեղինակները պետք է մեր բարձրացրած մտահոգությունները ինչ-որ ձևով հասցեագրելու, լուծելու միջոցներ գտնեն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները հնարավոր ապօրինի շինությունները կանխելու համար:
Հավանություն է տրվել նաև «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է կանոնակարգել և հստակեցնել առաջացած հարցերը, վերանայել օրենսգրքի առանձին դրույթները և սահմանել նոր կարգավորումներ: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել, որ ստուգման կամ ուսումնասիրության վաղեմության ժամկետի ընթացքը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով: Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ:
Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ կսահմանվի հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ և դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...