14:36 09.12.2021
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի 14 դպրոցների համար ստեղծել ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Հիմնավորման համաձայն՝ ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտում կադրային պահանջարկի և առաջարկի զգալի անհամաչափությունը լրջագույն խնդիր է, և ՀՀ-ում հանրակրթական տարիքից տեխնոլոգիական կրթության ապահովման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն անգնահատելի դեր ունեն, ուստի դրանց թվի աճն ու առկայությունը ՀՀ բոլոր բնակավայրերում կենսական անհրաժեշտություն է։ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն 2011-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների (Արմաթ) հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Այս պահին ՀՀ-ում և Արցախում գործում է 588 ինժեներական լաբորատորիա:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Տեխնիկական ստեղծագործության կենտրոնի մասնագիտական ներուժի ապահովման նպատակով: Կենտրոնում այսօր գործող թվով 27 խմբակներում պետպատվերի շրջանակում փաստացի տեխնիկական կրթություն և դաստիարակություն է ստանում թվով 280 դպրոցական։ Կենտրոնում նախատեսվում է ստեղծել լաբորատորիա, որի նպատակն է ուժեղացնել երեխաների տեխնիկական կրթության բազան, նպաստել դրանց մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը: Ըստ այդմ՝ Երևանի թիվ 159 ավագ դպրոցի ուսումնական մասնաշենքի առաջին հարկից 362.9 քմ տարածքը նախատեսվում է ամրացնել Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնին:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...