14:50 09.12.2021
Գործադիրն ընդունել է «Հայ-Ալմաստ» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշում՝ ՀՀ-ի համար ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելու, ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներում առաջ մղելու, ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու, ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքի նոր ձևաչափեր ներդնելու, ոլորտում ներդրողներ ներգրավելու, ինչպես նաև նոր ստեղծվող հայկական ընկերություններին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման, այն հնարավորություն կտա առնվազն ադամանդի արտադրության ծավալների աճ, և արտահանումն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն ԱՄՆ դոլար։ Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000-ի, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների անխափան իրականացնելու համար: Համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների (միկրոավտոբուսների) շահագործումը 2022-ի հունիսի 1-ից արգելվում է, և դրանք ենթակա են պարտադիր փոխարինման: Ըստ այդմ՝ նշված օրվանից կարգելվի Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված 2011թ-ի թողարկման «Հիգեր» մակնիշի (249 հատ), 2010-2011թթ-ի թողարկման «Հունդաի» մակնիշի (19 հատ), 2005-2009թթ-ի թողարկման «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսների (91 հատ), ինչպես նաև բոլոր միկրոավտոբուսների (մոտ 750 հատ) շահագործումը (այդ թվում՝ 2006թ-ի թողարկման թվով 140 միկրոավտոբուսներինը, որպես 15 տարին լրացած, 2022թ-ի հունվարի 1-ից): Նշված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու պարագայում լրջագույն խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում և մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը կհայտնվի ձախողման եզրին: Մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը չխաթարելու և քաղաքացիների անխափան սպասարկումն ապահովելու նպատակով, մինչև նոր շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հավաքակազմի վերջնական համալրումը և Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտը, փոփոխությամբ առաջարկվում է վերանայել ավտոբուսների ծառայության ժամկետները՝ այն ավելացնելով 3 տարով։ Արդյունքում հնարավոր կլինի հաստատված երթուղային ցանցին համապատասխան ապահովել Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների անխափան աշխատանքը, մինչև մրցութային կարգի պահանջներին համապատասխան տրանսպորտային պարկի թարմացումը և քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է սուբվենցիոն ծրագրերի պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետարաններին հատկացնել 438,388.1 հազար դրամ:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...