14:57 09.12.2021
Կառավարությունը հավանություն է տվել 2020 թ. մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ: Համաձայնագրի դրույթներով սահմանվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ (միացյալ) կապի համակարգի զարգացման և կատարելագործման համար ընդհանուր տեսակետները, մոտեցումները: Կապի համատեղ համակարգի զարգացման և դրա մարմինների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհուրդը: Համաձայնագրի իրագործման նպատակներով լիազորված մարմինները, փոխադարձ շահերից ելնելով, կարող են փոխանակվել տեղեկատվությամբ: Տեղեկատվության փոխանցումն ու պաշտպանությունն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով: Մինչ այս համաձայնագրի կնքումը Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, իսկ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ստացվել են 803 ռեադմիսիոն հայցեր՝ 1647 անձանց մասին։ Հարկ է նշել, որ Լատվիայի Հանրապետությունից դեռևս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։
Հավանություն է տրվել 2018 թ. հուլիսի 20-ին ստորագրված՝ «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թ. նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Արձանագրությանը միանալը, մասնավորապես, կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները ահաբեկչական, քրեական և/կամ այլ հակաօրինական գործողությունների իրականացման նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, կանխարգելման և բացահայտման միջոցով: Այն կնպաստի նշված ոլորտում համագործակցության նպատակով ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ապահովմանը՝ նպաստելով իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ կողմերից որևէ մեկի տարածքում ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս կողմի իրավասու մարմնին ծանուցելու միջոցով:
Կառավարությունը հավանություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի կնքումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործումը կանխարգելելու և բացահայտելու, ինչպես նաև կեղծ ապրանքային նշաններ և աշխարհագրական նշումներ պարունակող ապրանքների՝ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային սահմաններով ներթափանցումը կանխարգելելու համար: Համաձայնագրի կնքումը կարող է նպաստել կեղծ ապրանքային նշաններով և աշխարհագրական նշումներով ապրանքների արտադրումն ու օգտագործումը կանխարգելելու ուղղությամբ կողմերի համագործակցությանը՝ այդ թվում նաև դրանց ներկրման ու արտահանման, ինչպես նաև ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների պահպանման հետ կապված այլ իրավախախտումների դեմ պայքարի գործում:
Հավանություն է տրվել 2021 թ. նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցությունը միտված է նպաստելու գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն՝ միաժամանակ հասանելիություն ստանալով ծրագրին մասնակից պետությունների տարածքներում գործող ժամանակակից ենթակառուցվածքներին: «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կապահովի ՀՀ գիտական համակարգի Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...