15:33 09.12.2021
Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, հակասություններ ունի թե’ Սահմանադրության, թե’ Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ:
Ըստ նրա` վիրավորանքի քրեականացումը որեւէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգրքով արդեն իսկ սահմանված է քաղաքացիաիրավական պատասխանատվություն, ընդ որում` այդ պատասխանատվության չափերը հիմնականում էապես ավելի բարձր են կամ համադրելի են քրեական օրենքով նախատեսված չափերի հետ, սակայն դատարանին հնարավորություն են տալիս ավելի լայն գնահատողական հայեցողության սահմաններում կիրառել դրանք` հաշվի առնելով կոնկրետ գործի բոլոր հանգամանքները: Բացառությամբ մեկ դեպքի, երբ քրեական օրենքով սահմանվում է կալանքի տեսքով պատժատեսակ, մնացյալ դեպքերում բոլոր պատժաչափերը տուգանքի տեսքով են: Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ ՍԴ-ում վիճարկվում է այս օրենքների սահմանադրականությունը: Ուստի հեղինակներն առաջարկում են վերոնշյալ օրենքի խնդրահարույց հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով հանձնաժողովի բացասական եզրակացությունը, նշել է, որ հարցը քննարկվում է հերթական նիստում, քանի որ «Հայաստան» խմբակցությունն այն համարել է առաջնահերթ եւ օգտվել եզակի գործիքից:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը: Փոխնախարարի խոսքով` օրենսդրական փաթեթի ընդունումը գործադիրի համար անընդունելի է: Սուրեն Գրիգորյանը նշել է, որ որպես առաջարկվող փոփոխության հիմնավորում` նշված է այն, որ հոդվածում առկա դրույթը հակասություններ ունի Սահմանադրության եւ «Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հետ, սակայն, ըստ նրա, քննարկվող հոդվածի լրացումն ունեցել է իրավաչափ նպատակ, այն է` վիրավորանքի բացառմանն ուղղված միջոցների ձեռնարկմամբ բացառել նաեւ դրա հետեւանքով կատարվող հանցագործությունները, այդ թվում` բռնության հետ զուգորդված:
Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է օրենքների նախագծերի փաթեթը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...