13:47 10.12.2021
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական նախագիծը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Աջակցություն մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը, առողջության վերականգնմանն ու պահպանմանը, սոցիալականացմանը և հանրային կյանքին ինտեգրմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Ծրագրի արդյունքների ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Ողջունելով ծրագրի մասնակից զինվորներին՝ նա նշել է, որ շատ ոգևորիչ է եղել դրամաշնորհային ծրագրերի փաթեթում նման նախագծի ներկայացումը:
«Երբ բացահայտեցինք, որ նման ծրագիր կա ներկայացված, հանձնաժողովի բոլոր անդամներն այն միաձայն շատ բարձր գնահատեցին: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս արվեստի միջոցով մասնագիտական հմտություններ ձևավորելու, աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ արվեստի դրական ազդեցության շնորհիվ ավելի հեշտ և արագ վերադառնալու բնականոն կյանքի, որի կարիքն ունեն և՛ հասարակությունը, և՛ զինվորները: Բոլորս հետևում ենք «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» կատարվող իրադարձություններին, թե մեր զինվորները գործունեության ինչպիսի հետաքրքիր տեսակներ են իրենց համար բացահայտում և ինչ դասընթացների մասնակցում»,- նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքներն իրապես շատ ոգևորիչ են, և հետագայում այն, վստահաբար, կունենա շարունակություն:
«Երիտասարդների շրջանում պետք է մեծացնել նախաձեռնողականությունը և քաղաքացիական ակտիվությունը. կարևորն առաջին քայլն անելն է, որին անպայման կհետևի արդյունքը: Երիտասարդական քաղաքականության մեջ ամրագրված քաղաքացիական կրթության շրջանակում ոչ ֆորմալ ձևաչափով անցկացվող նման դասընթացները նպաստում են նոր հմտությունների ձևավորմանը»,- փաստել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը:
Երկամսյա ծրագիրն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» մշակութային հիմնադրամը, որի համահիմնադիր Գուժ Թադևոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները՝ նշելով, որ այն ներառել է ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական կազմերի, անվանի արվեստագետների հետ և ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում:
Նրա խոսքերով՝ դասընթացի մասնակիցները ֆիլմի հերոսներն են, քանի որ այն պատերազմի, կյանքի և սիրո մասին է: Գուժ Թադևոսյանի հավաստմամբ՝ կինոդպրոցում ուսուցանվել են սցենարիստի, ռեժիսորի և մոնտաժի ռեժիսորի մասնագիտությունները, և մինչ դասընթացին միանալը մասնակիցներից մի քանիսն արդեն որոշակի գիտելիքների պաշար ունեին, հետևաբար ծրագիրն այդ առումով ավելի շատ ուղղված էր մասնագիտական կողմնորոշմանը և ոլորտի նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն առաջացնելուն: Այս համատեքստում, ըստ Գուժ Թադևոսյանի, մի քանի մասնակիցների հետ հետաքրքիր համագործակցություն է ծավալվել, և նրանք ներգրավվել են որոշ նախագծերում:
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանի խոսքերով՝ կենտրոնում իրականացված 604 կրթական ծրագրերը նպաստել են զինվորների նոր հմտությունների ձևավորմանը և խրախուսմանը: Նա նշել է, որ 2022 թվականին նախատեսվում են լրացուցիչ մասնագիտական հմտությունների ձևավորմանն ուղղված տարբեր ծրագրեր, և ցանկալի կլինի, որ պետությունը դրամաշնորհային ծրագրերի միջոցով դրանց աջակցի:
Գոհար Մարտիրոսյանը պարզաբանել է, որ հաջորդ տարի նախարարությունը երիտասարդության ոլորտում նախատեսում է իրականացնել բավականին թվով ծրագրեր: Նրա խոսքերով՝ այդ նպատակով կկազմակերպվեն դրամաշնորհներին դիմելու հայտեր ներկայացնելու հմտությունների ձևավորմանն ուղղված իրազեկման աշխատանքներ, և բոլոր հետաքրքրվողները կարող են դիմել: Ըստ Գոհար Մարտիրոսյանի՝ այդ հարցում ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու բոլորին:
Հանդիպման ավարտին դասընթացի մասնակից զինվորները արտահայտել են իրենց տպավորությունները և փաստել, որ ծրագրի շնորհիվ նրանք նոր հմտություններ են բացահայտել, և իրենց ապագա գործունեության մեջ արվեստի ոլորտը, վստահաբար, տեղ ունի:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...