16:34 10.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում որպես դիտորդ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել է.
«Պետությունների հարգելի ղեկավարներ
Հանդիպման հարգելի մասնակիցներ
Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում ամփոփում ենք այս տարվա կատարած աշխատանքը։
Ուրախ եմ նաև ողջունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին։ Ցանկանում եմ նաև անկեղծորեն ողջունել դիտորդ պետությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին՝ Ղազախստանի նախագահության շրջանակներում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված ջանքերի համար։ Ակնհայտ է, որ անդամ-պետությունների և Հանձնաժողովի միջև լավ համակարգված փոխգործակցության, ինչպես նաև անդամ-պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում Միության դերի բարձրացմանն ուղղված մի շարք կարևոր որոշումների ընդունման ֆոնին նախագահությունը կարելի է համարել չափազանց արդյունավետ։
Հարգելի գործընկերներ
Միության առաջիկա 5 տարիների զարգացման ռազմավարական ուղղությունների ընդունումից մեկ տարի անց կարելի է խոսել շատ հուսադրող միջանկյալ արդյունքների մասին։
Եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտը և ԵԱՏՄ-ում փոխգործակցության հիմնական չափանիշներից մեկը պետք է լինի Միության ներքին շուկայի զարգացումը։
Հենց ներքին շուկայի՝ առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների գործունեության ապահովումն է, որ հզոր խթան կհանդիսանա մեր պետությունների տնտեսական և արդյունաբերական աճի, մրցունակության բարձրացման, բիզնեսի ակտիվացման, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման և գործազրկության կրճատման համար։
Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին, դրանց արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչը չափազանց կարևոր է հումքի համաշխարհային գների տատանումների և համաշխարհային ճգնաժամային երևույթների սրման համատեքստում։
Բացի դրանից՝ պարզ է, որ ծառայությունների առևտուրը, որը դարձել է ժամանակակից համաշխարհային տնտեսության դինամիկ բաղադրիչ, նոր խթան է զարգացող երկրների արտահանման դիվերսիֆիկացման համար։ Նման պայմաններում մեծանում է ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից ծառայությունների արտահանումների ավելացման նշանակությունը, որոնց ծավալը դեռ այնքան էլ նշանակալի չէ։ Ազատականացման ծրագրերի իրականացման մոնիտորինգը և ԵԱՏՄ-ի և անդամ-երկրների ծառայությունների շուկայի վերլուծությունը հնարավորություն կտա ձևակերպել դրա գործունեության մի շարք խնդիրներ և շարունակել հետագա կառուցողական աշխատանքը՝ փոխըմբռնման և բոլոր անդամ-երկրների շահերը հաշվի առնելու հիման վրա։
Մենք նաև պետք է իրականացնենք ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային գործարքների համար ազգային արժույթների մասնաբաժինը հաշվարկներում մշտապես ավելացնելու ռազմավարական խնդիրը։
Աշխարհում առկա գնաճային երևույթներն ու գների աճը ևս մեկ անգամ հաստատում են այդ անհրաժեշտությունը։ Ռազմավարության մեջ ընդգծված միավորման արդյունավետ զարգացման մեկ այլ առանցքային բաղադրիչ է՝ միջազգային համագործակցության հորիզոնների ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի լայն ցանցի ստեղծումը։
Այս համատեքստում, կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագրի շուտափույթ կնքման հետաքրքրվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս համագործակցության հետագա խորացման ներուժի և հեռանկարների առկայությունը։ Եվ չնայած նոյեմբերի սկզբին Երևանում կայացած բանակցությունների առաջին փուլի ընթացքում մի շարք հարցերի շուրջ փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, միջանկյալ համաձայնագրի երկարաձգումն այս ժամկետով միանգամայն արդարացված է։
Տարիների ընթացքում մենք մշակել ենք երրորդ երկրների հետ փոխգործակցության տարբեր ձևաչափեր։ Այս խնդիրների լուծումն ամփոփված է ԵԱՏՄ-ի՝ 2022 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղություններում, որտեղ ամրագրված են հաջորդ տարվա համար Միության միջազգային գործունեության հիմնական վեկտորներն ու գործնական առաջնահերթությունները՝ պոտենցիալ հեռանկարային ոլորտների շեշտադրմամբ:
Հարգելի գործընկերներ
Եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում ձևավորվել է բավականին կայուն ինստիտուցիոնալ բազա, կարգաբերվում է ընդհանուր շուկայի աշխատանքը, կան որոշակի հաջողություններ միջազգային համագործակցության ոլորտում։ Միևնույն ժամանակ, ապագային վստահ նայելու համար այս փուլում մենք պետք է արդեն ստեղծվածը հարմարեցնենք փոփոխվող ներքին ու արտաքին պայմաններին։ Սա շարունակական աշխատանք է, ինչի վկայությունն է Երկրորդ մեծ արձանագրության համաձայնեցումը։
Բացի դրանից՝ ակնհայտ է, որ զարգացման առաջադեմ տեմպերի հասնելը հնարավոր է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կոնկրետ նախագծերի իրականացման, տեխնոլոգիական շղթաների, համատեղ ինժեներական լաբորատորիաների, տեխնոլոգիական համակարգերի և ախտորոշիչ ինստիտուտների ստեղծման միջոցով։
Արդյունաբերական ներուժի զարգացումն ուղղակիորեն կախված է արդյունաբերական միջավայրի թվայնացումից։ Իսկ սա նշանակում է գերարագ հաշվողական ենթակառուցվածքի և միկրոէլեկտրոնիկայի արտադրական բազայի ավելի լայն օգտագործում: Այս ռեսուրսները փոխկապակցված են զարգացման մեջ և պահանջում են համատեղ ջանքեր:
Ընդգծեմ, որ Հայաստանն ունի որոշակի ներուժ, որը կարող է պահանջված լինել ԵԱՏՄ տարածքում թվային տեխնոլոգիաների ոլորտում «մեգանախագծեր» ձևավորելիս։
Բնականաբար, թվային օրակարգի իրականացումն ինքնանպատակ չէ։ Այն պետք է ուղղված լինի արդյունքների հասնելուն: Հենց այս համատեքստում ենք դիտարկում բեռնափոխադրումներին հետևելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների օգտագործման հարցը։ Սա լուրջ հավելում կդառնա թվային վերափոխման գործընթացում, ինչպես նաև էապես կհեշտացնի բեռնափոխադրումների վերահսկման գործընթացն ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքով տարանցիկ փոխադրումների ընթացքում։
Հանդիպման հարգելի մասնակիցներ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն անցնելու է Ղրղզստանի Հանրապետությանը, ցանկանում եմ հաջողություն մաղթել և վերահաստատել բոլոր անդամ երկրների հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ ի շահ Միության»։
Խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել 2022 թվականին նախատեսվող ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, ԵԱՏՄ շրջանակում տարբեր ոլորտների շուկաներում փոխգործակցության դյուրացմանն ու հետևողական պարզեցմանը, ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեի նախագծին, ինչպես նաև նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցերի:
22:51 15.05.2025
Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-նԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է: Իր լավատեսությունն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին: Իրանական կողմը հաստատո՞ւմ է այն, որ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունն իսկապես անսպասելի էր. քաթարցի և […] ...
22:48 15.05.2025
Երեխաներին մտցրել են զուգարան և բերանի մեջ թմրանյութի նմանվող փոշի լցրել․ ի՞նչ է տեղի ունեցել Մխչյանի դպրոցումԱրարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում օրեր առաջ բարձր դասարանի աշակերտները սանհանգույց են մտցրել 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար նրանց բերանը ստիպակ փոշենման զանգված լցրել։ Factor TV-ին ահազանգած ծնողի խոսքով՝ երեխաներին թմրանյութ են տվել՝ փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից՝ թմրանյութը նորից գնելու ակնկալիքով։ Գործն […] ...
22:45 15.05.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կան տուժածներՄայիսի 15-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
22:37 15.05.2025
Կարծում եմ՝ «Բարսելոնան» կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից․ Դեկու«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Լամին Յամալից: «Կարծում եմ՝ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից: Հնարավոր է՝ մեզ պետք են նոր խաղացողներ նմանատիպ բնավորությամբ: Մեր կազմը բալանսավորված է: Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր արդեն թիմում են: Նախորդ տարի ես ասում էի, որ ոչ մեկին իրավունք […] ...
22:30 15.05.2025
Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում մասնակցել է ՎԶԵԲ-ի կառավարիչների լիագումար նստաշրջանինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում մասնակցել է Կառավարիչների լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նախարար Հովհաննիսյանը խոսել է Վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի սերտ համագործակցության, տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովման համատեքստում խաղաղության պահպանման կարևորության մասին: ...
22:24 15.05.2025
Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբինՄայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ […] ...