16:57 10.12.2021
Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Համախմբվելով հանուն կանաչ էներգիայի» խորագիրը կրող համաժողովին: Այն նախաձեռնվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից:
Հանդես գալով ողջույնի խոսքերով՝ փոխվարչապետը նշել է.
«Ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար կանաչ ապագայի տեսլականը այլընտրանք չունի: Կլիմայի փոփոխության հետևանքով մարդկությանը և բնությանը պատճառվում են անդառնալի վնասներ, ինչը ստիպում է պատասխանատվություն ստանձնել և համատեղ իրական ջանքեր գործադրել կանաչ ապագայի կառուցման ուղղությամբ:
2021թ. Հայաստանի կառավարությունը հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030թթ. համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ։ Այդ կապակցությամբ 2021-2026թթ․ կառավարության ծրագրով Հայաստանը նախատեսել է մի շարք միջոցառումներ՝
Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացում,
էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների խթանում և հարակից ենթակառուցվածքների ներդրում,
անտառապատում և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում։
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ արտանետումների նվազեցման ուղղությամբ սահմանված թիրախներն ապահովելու և կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային օրակարգին ակտիվ մասնակից դառնալու համար հանրային միջոցները բավարար չեն: Այս համատեքստում կարևորում եմ կայուն ֆինանսավորման օրակարգի շուրջ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են գործուն քայլեր՝ մասնավորապես նկատի ունենալով Հայաստանի կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային հեղինակավոր հարթակների և կազմակերպությունների հետ:
Հարգելի՛ ներկաներ,
Այսօրվա համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի մատնանշենք մեր միասնական նպատակի համար անհրաժեշտ գործնական քայլերը: Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը այս գործընթացի ակտիվ մասնակիցն է։ Վստահ եմ, որ, որպես կայուն ֆինանսավորման դեսպաններ, դուք շարունակելու եք աջակցել մեզ՝ մեկտեղելով բոլորիս ջանքերը՝ հանուն Հայաստանի կանաչ ապագայի»:
Բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: 2 մասից բաղկացած համաժողովի առաջին հատվածում քննարկվել են տնտեսության կայուն զարգացման հիմնահարցերը՝ հետազոտությունների ու կրթության, ֆինանսական ծառայությունների ու կարգավորումների և պետության դերի մասին: Համաժողովի երկրորդ մասը նվիրված է եղել կայուն ֆինանսավորման ոլորտի կարգավորման հեռանկարներին՝ բնապահպանությանն առնչվող ֆինանսական ռիսկերի և կայուն ֆինանսավորման ներկայիս միտումների, ՀՀ կառավարության զարգացման տեսլականի, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ կոնֆերանսի արդյունքների ու հետագա քայլերի, կանաչ պարտատոմսերի և այլ հարցերի վերաբերյալ: Համաժողովն ամփոփվել է պանելային քննարկմամբ:
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...