ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով Վրաստանում էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով Վրաստանում էր

19:43 10.12.2021

Դեկտեմբերի 8-10-ը աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Նրանք ծաղկեպսակ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հանդիպման ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, ողջունելով Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը՝ ներկայացրեց Վրաստանի ներքին գործերի նախարարության վերջին տարիների բարեփոխումները՝ կարևորելուվ երկու երկրների ոստիկանությունների համագործակցության արդյունավետ զարգացումը։
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար։ Բարձր գնահատելով Վրաստանի ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության արդեն իսկ ձևավորված համագործակցությունը՝ նա նշեց, որ այն արդյունավետ զարգանում է օպերատիվ ծառայողական գործունեության բոլոր ուղղություններով, ամենօրյա աշխատանք է տարվում անձանց հետախուզման, հայտնաբերման ու հանձնման ուղղությամբ, և համոզմունք հայտնեց, որ այս հանդիպումը նոր փուլ կհանդիսանա բարիդրացիական հարաբերություններում։

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ. ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելեց Վրաստանի Պարեկային ոստիկանության վարչություն, որտեղ մանրամասն ներկայացվեցին պարեկային ոստիկանության գործառույթները և խնդիրները, կառուցվածքը, պարեկային ոստիկանության կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ ՀՀ ոստիկանության պետը ծանոթացավ Վրաստանի Պարեկային ոստիկանության ծառայության շենքային պայմաններին, ծառայության ընթացքում օգտագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությանը, ինչպես և պարեկային տեսուչների համազգեստին և հատուկ սարքավորումներին։

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը այցելեց Սպասարկման գործակալություն, ծանոթացավ տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման, ինչպես և համարանիշների տրամադրման գործընթացին։ Ոստիկանության պետին ներկայացվեց վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման պրակտիկ գործընթացը։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հյուրընկալվեց նաև Վրաստանի օպերատիվ կառավարման 112 կենտրոնում։ Ներկայացվեց կենտրոնի աշխատանքը, ահազանգերի ընդունման, համակարգման, հաշվառման և ուղղորդման գործընթացը։

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիա, ծանոթացավ պարեկների պատրաստման և վերապատրաստման, ուսումնական ծրագրերին և պլաններին։ Ցուցադրվեցին ընտանեկան բռնության զոհերին աջակցելու, հանցագործներին վնասազերծելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների պրակտիկ գործողությունների գործնական վարժություններ։

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը Երևան հրավիրեց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին՝ օպերատիվ ծառայողական գործունեության տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա հարցերը առարկայական քննարկելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել

18:39 07.07.2025

Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել

Այսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

BACK_TO_TOP