08:42 11.12.2021
ՆԱՏՕ-ում պատրաստ են քննարկել Ռուսաստանի հետ թեմաներ, որոնք տագնապ են առաջացնում վերջինիս մոտ, սակայն խոսք չի կարող լինել Ուկրաինային և այլ երկրներին՝ դաշինքին միանալու հարցն ինքնուրույն որոշելու իրավունքից զրկելու մասին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Հարցին՝ պատրա՞ստ է դաշինքն ընդառաջ գնալ Ռուսաստանին և երաշխավորել, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ստոլտենբերգը պատասխանել է․
«Մենք պատրաստ ենք բանակցություններ անցկացնել։ Սակայն հնարավոր չեն փոխզիջումներն այն հարցում, ինչ վերաբերում է իրենց ուղին ընտրելու երկրների իրավունքին»։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կսահմանեն դաշինքի կազմի մեջ մտնող 30 երկրները և ուրիշ ոչ ոք։ Ստոլտեմբերգը շեշտադրել է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող ազդել այդ գործընթացի վրա կամ վերահսկել այն։
Ստոլտեմբերգի խոսքով՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեպքում երկիրը կբախվի լուրջ պատասխանի և քաղաքական ու տնտեսական լուրջ հետևանքների։ Այդուհանդերձ, Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...
19:30 23.07.2025
Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներինՀուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...
19:22 23.07.2025
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասինՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...
19:15 23.07.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...
19:08 23.07.2025
Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանըԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...
19:00 23.07.2025
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...