Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ. Արման Թաթոյանը՝ Գերմանիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ. Արման Թաթոյանը՝ Գերմանիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյային

14:15 14.12.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։

Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերից սկսած ադրբեջանական զինված ծառայողները նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ առանց որևէ հիմքի Գեղարքունիքում և Սյունիքում հայտնվել են գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Բացի նրանից, որ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ գրեթե ամեն օր, ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում՝ ճանապարհներին հարակից գյուղերը հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները:

Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանք պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:

Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:
Հանդիպմանը քննարկվել են նաև դատական համակարգում առկա խնդիրները, Արման Թաթոյանը շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։

Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների համակարգային խնդիրներին: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ:

Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը ևս դարձել են մանրամասն քննարկման առարկա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

16:48 07.07.2025

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

Հուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է

16:40 07.07.2025

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է և մասնակցում է Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին։ Հայ ֆուտբոլիստը հայտավորված է «24» համարով։ Բուդապեշտը ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի չեխական «Զլինի» և գերմանական «Կարլսռուեի» դեմ։ Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 […] ...

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

16:33 07.07.2025

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

16:24 07.07.2025

Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...

Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ Ուիմբլդոն

16:17 07.07.2025

Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ Ուիմբլդոն

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ), ով հաղթել է Ջորդան Թոմփսոնին (Ավստրալիա, 44-րդ ռակետ)։ 29-ամյա […] ...

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

16:12 07.07.2025

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...

BACK_TO_TOP