14:50 14.12.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, և ԳԴՀ-ն՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը:
Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, և այս համատեքստում կարևոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Մենք ծանոթ ենք և՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը:
Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան և ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը:
«Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- շեշտել է Մաթիաս Լյութենբերգը:
Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձևավորված Բունդեսթագը, ինչպես նաև Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման և սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
14:57 07.07.2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունըՀուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...
14:46 07.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...
14:36 07.07.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...
14:28 07.07.2025
Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […] ...
14:20 07.07.2025
Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետՄոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...