Գյումրիի նախկին տուն-ինտերնատի առաջին մասնաշենքի հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

Գյումրիի նախկին տուն-ինտերնատի առաջին մասնաշենքի հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ

19:55 16.12.2021

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի շենքը 1972 թվականի կառույց է։ 50 տարում հիմնային նորոգում շենքում չի կատարվել, եղել են միայն կոսմետիկ հարդարումներ։ Երկհարկանի շենքն ամուր է, բայց 70-ականների կառույցը տարեցների ու հաշմանդամների խնամքը կազմակերպելու համար այլևս հարմար չէ:

2020 թվականից տարեցների տուն-ինտերնատը վերակազմավորվեց խնամքի շուրջօրյա կենտրոնի, որի կառավարման պատասխանատվությունը ստանձնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ Փոփոխությունները նախ սկսեցին շենքային հնարավորություններն այլ չափորոշիչներով գնահատել։ Մասնաշենքը վերանորոգում են՝ հարմարեցնելով  կենտրոնի բնակիչներին։

 

«Ներկայումս երկու բաժանմունք է հիմնանորոգվում, ամեն մի բաժանմունքը նախատեսված է 24 շահառուների համար։ Նախ՝ ամբողջությամբ հիմնանորոգվել են սենյակները, միջանցքը  ընդարձակվել է, լայնացվել են մուտքի ու սենյակների դռները՝ հարմարեցվելով սայլակավոր հաշմանդամների  ազատ մուտք ու ելքի համար, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են սանհանգույցները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը։

Անկողնային և ինքնուրույն տեղաշարժման խնդիրներ ունեցող շահառուների համար  առաջին հարկում կառուցվում է առանձին բաժանմունք, որտեղ սենյակները հարմարեցվում են խնամվողների բուժսպասարկումը տեղում կազմակերպելու համար:

Տարեցներին ու հաշմանդամներին մատուցվող ծառայությունները որակապես փոխելը ընկերության հիմնական պարտավորությունն է, որը պատվիրակել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Բավարար ծառայությունների մատուցումն առանց շենքային պայմանները բարելավելու ընկերությունը լիարժեք չի կարողանա իրականացնել։ Դա վերաբերում է խոհանոցին  և շահառուների բոլոր սենյակները տաք ջրով ապահովելուն նաև։

«Ջրի խնդիր կար էնտեղ՝ տաք ջրի խնդիր։ Մենք կես-կես ժամ էինք  շաբաթվա մեջ տաք ջուր ունենում, երբ մենք ստանձնեցինք  կառավարումը։ Այս պահին մենք արդեն  կաթսայատան խնդիրն ենք փորձել լուծել մասնագետների հետ և կունենանք արդեն օրական վեց ժամ տաք ջուր։ Էս պարագայում նոր մենք խնամքի մասին կարող ենք խոսել, այսինքն՝ ամբողջը կախված է նաև պայմաններից, միայն գիտելիքները բավարար չեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում  նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության  գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Մասնաշենքերի  հիմնանորոգումից հետո կենտրոնի բնակիչները կխմբավորվեն՝ ըստ կարիքի ու ֆունկցիոնալության աստիճանի: Այժմ նրանք ժամանակավոր տեղափոխվել են շենքի տարբեր հարկաբաժիններ: Խնամվողների թիվն այստեղ հասնում է 136-ի։

«Վերանորոգման աշխատանքների մեկնարկից մոտ 2-3 ամիս առաջ մենք դադարեցրել էինք նոր շահառուների ընդունելությունը՝ բացառությամբ խիստ խնամքի կարիք ունեցող շահառուների։ Այդ իսկ պատճառով, շենքը, որը նախատեսված է 160 շահառուի համար, ներկայումս  խնամվում են  136-ը։ Վերանորոգման հետ կապված՝ բնակիչներին  տեղափոխել ենք ազատ մահճակալներ ունեցող բաժանմունքներ, 17 շահառուի էլ  ժամանակավորապես տեղավորել ենք մեր միջոցառումների դահլիճում»,- ասել է շուրջօրյա խնամքի կենտրոնի համակարգողը։

 

2022-ին շահագործման կհանձնվի երկրորդ մասնաշենքը, իսկ մյուս երկու մասնաշենքերի  հիմնանորոգման համար Հայկական Կարմիր խաչի ընկերությունը  միջոցներ է փնտրում, դոնոր ընկերությունների հետ համագործակցությամբ հնարավոր են համարում ֆինանսական միջոցների ներգրավումը։

Երկու մասնաշենքերի շինարարությունը հաջորդ տարվա գարնանն են նախատեսում սկսել։ Այս ընթացքում ընկերությունը, նախարարության հետ համատեղ, նոր  փոփոխություններ կկատարի  քաղաքացիների ուղեգրման պահանջներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP