23:02 31.01.2022
Մարդուն կարող է թվալ, թե ինքն ընդհանրապես շաքար չի ուտում, սակայն այդ մթերքը գրեթե անկասկած նրա սննդակարգում առկա կլինի թաքնված ձևով։ Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում Վ.Վ. Վինոգրադովի անվան հիվանդանոցի կլինիկական սննդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, թերապևտ, սննդաբան Յուլիա Պիգարևան ասել է, թե որտեղից ենք մենք ամենից հաճախ այն ստանում։
«Առաջինը գազավորված ըմպելիքներն են. դրանք պարունակում են շատ մեծ քանակությամբ շաքար, և մարդը կարող է մեծ քանակությամբ խմել այդ քաղցր գազավորված ըմպելիքներից։ Հաջորդը պատրաստի սոուսներն են, ամենից հաճախ՝ տոմատի մածուկով, տարբեր կետչուպները: Սովորաբար մարդը չի կասկածում, որ նման սննդամթերքը կարող է պարունակել շատ շաքարավազ: Մրգային յոգուրտները և կաթնաշոռային զանգվածը, քաղցր կաթնամթերքը նույնպես շաքար են պարունակում: Բացի այդ, շաքար են պարունակում նաև տարբեր հացահատիկները և արագ նախաճաշի մթերքները», – նշել է նա:
Սննդամթերքի բաղադրության մեջ կարող է լինել «թաքնված» շաքար, նույնիսկ եթե բաղադրիչների ցանկում չկա «շաքար» բառը, ուստի պետք է ուշադիր կարդալ պիտակը, շարունակել է բժիշկը։
«Օրինակ՝ արտադրանքն իր բաղադրությամբ առանց շաքարի է, բայց միևնույն ժամանակ ավելացվում է որևէ օշարակ՝ գետնախնձորի, ագավայի։ Սրանք ամեն դեպքում պարզ շաքարներ են։ Թերևս բնական քաղցրացուցիչը, ինչպիսին մեղրն է, ավելի նախընտրելի է, քան սովորական շաքարավազը, բայց նաև կարևոր է դրա քանակությունը։ Այս պարզ շաքարները պետք է հաշվել օրական կալորիաների քանակով։ Շատ կարևոր է կարդալ պիտակները։ Շաքարավազ կարող է լինել, բայց այն պետք է լինի ամենավերջին տեղում, ոչ թե առաջին (պիտակների վրա ապրանքի բաղադրիչները նշված են իրենց քանակի նվազման կարգով – խմբ.)», – պարզաբանել է Յուլիա Պիգարևան։
ԱՀԿ-ի խորհրդի համաձայն՝ պարզ ածխաջրերը պետք է կազմեն մարդու կողմից սպառված կալորիաների ոչ ավելի, քան 5-10%-ը: Քանի որ միջին նորման օրական 1700 կկալ է, ապա կարելի է օրական ոչ ավելի, քան ինը թեյի գդալ շաքարավազ, հավելել է սննդաբանը։
15:20 17.07.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևանի Նաիրի Զարյան փողոցում ձերբակալել և բաժին են տարել Բերդ քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Ըստ օպերատիվ տեղեկության՝ նա Ազատության պողոտայի ավտոտնակների մոտ փաթեթով թմրամիջոց էր տեղադրել: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով: Պարզվել էր, […] ...
15:09 17.07.2025
Լամին Յամալը հանդես կգա «10» համարի մարզաշապիկով«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Բարսելոնայում» 2021 թվականից «10» համարով խաղում էր Անսու Ֆաթին։ Նախկինում կատալոնական ակումբում այդ խաղահամարով հանդես են եկել Լիոնել Մեսսին, Ռոնալդինյոն, Խուան Ռոման Ռիկելմեն, Ռիվալդոն և այլ ֆուտբոլիստներ։ 18-ամյա Լամին Յամալը 106 խաղում խփել է 25 գոլ, կատարել 34 գոլային […] ...
14:50 17.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...
14:41 17.07.2025
Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...
14:27 17.07.2025
Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...