Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ստեղծման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ստեղծման գործընթացը

12:56 21.12.2021

ՀՀ վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1442-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծման գործընթացը:

Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք Խորհրդի կազմում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև՝

1) ութերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ, և

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ:

Ղեկավարվելով վերոնշյալով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտնում է, որ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր կարող են ներկայացվել հետևյալ կարգով՝

1. Հայտերը ներկայացվում են Նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 7 օրացուցային օրվա ընթացքում:

2. Որոշմանը համապատասխան՝ հայտ կարող են ներկայացնել՝

1) այն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, որոնք՝
ա. չեն մասնակցել ութերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների
բաշխմանը, և
բ. թեկնածու առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի

Հանրապետության Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների.
2) այն հասարակական կազմակերպությունները՝
ա. որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և
բ. ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ վերոնշյալ
ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել:

3. Հայտին կից ներկայացվում են այն փաստաթղթերը (տեղեկություննեը), որոնք հավաստում են սույն հայտարարության 2-րդ կետով նշված պահանջներին (չափանիշներին) հայտ ներկայացնողի համապատասխանությունը: Հայտ ներկայացնողը հայտում նշում է նաև այն թեկնածուին, որին առաջարկվում է ընդգրկել Խորհրդում որպես Հայտ ներկայացողի ներկայացուցիչ, և ներկայացնում է իր ներկայացուցչի
վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), կենսագրական տվյալները (curriculum vitae), ինչպես նաև սույն հայտարարության 10-րդ կետում նշված չափանիշներին՝ թեկնածուի համապատասխանությունը հավաստող այլ տեղեկություններ և փաստաթղթեր:

4. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:

5. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև հայտարարությունում նշված ժամկետի ավարտը:

6. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

7. Թեկնածուների ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Նախարարությունը:

8. Փաստաթղթերը և դրանց կազմը թերի լինելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

9. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:

10. Երկրորդ փուլում գնահատվում է հայտ ներկայացնողի ներկայացրած թեկնածուի համապատասխանությունը Որոշմամբ նախատեսված չափանիշներին: Որոշմանը համապատասխան՝ թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի է առնվելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի,
հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, սեռերի հավասար ներկայացվածության ապահովման անհրաժեշտությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

11. Նախարարությունը թեկնածուների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում և ապահովում է թեկնածուների ընտրության արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ․ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը

11:04 22.07.2025

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ․ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը

Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ ...

Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն Հարությունյան

10:58 22.07.2025

Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...

Փարիզը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի առաջարկներ

10:50 22.07.2025

Փարիզը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի առաջարկներ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթի համար նոր սահմանափակող միջոցառումների առաջարկներ պատրաստել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում։ «Անցյալ հինգշաբթի, ԵՄ-ի հետ համատեղ, մենք ընդունեցինք պատժամիջոցների լայնածավալ փաթեթ՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել կրակը։ Եվ մենք կգնանք ավելի հեռու, քանի որ ես արդեն […] ...

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

10:40 22.07.2025

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […] ...

Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

10:35 22.07.2025

Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։ ...

Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռ

10:28 22.07.2025

Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռ

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտարարել են, որ Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ են որսացել։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – հայտնել է բանակը։ Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ հայտնաբերել է Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ և աշխատանքներ է տանում այն որսալու համար։ Իսրայելի մի քանի շրջաններում […] ...

BACK_TO_TOP