Մանկական Եվրատեսիլ 2022-ը՝ Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Մանկական Եվրատեսիլ 2022-ը՝ Հայաստանում

13:35 21.12.2021

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին Փարիզում տարած հաղթանակի շնորհիվ՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։
14-ամյա Մալենայի «Քամի քամի» երգը հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ:

Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է մրցույթում։ 2022 թվականին Հայաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի Մանկական Եվրատեսիլը:
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը իր խոսքում նշել է․ «Հայաստանի հետաքրքիր, բարձրակարգ և ժամանակակից կատարողը նոր նշաձող սահմանեց մրցույթի համար։ Հայաստանի ոգևորությունը մրցույթի հանդեպ անսահման է, և մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաջորդ տարի ցանկություն է հայտնել հյուրընկալելու 20-րդ Մանկական Եվրատեսիլը։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ համագործակցությանը, որպեսզի միասին կազմակերպենք յուրահատուկ շոու, որը հոբելյանական է»։

Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Քարանը հավելել է․ «Անչափ ոգևորված ենք այս շաբաթ Փարիզում Հայաստանի տարած երկրորդ հաղթանակով և շնորհավորում ենք Մալենային ու Հանրային հեռուստաընկերության աշխատասեր պատվիրակությանը շլացուցիչ հաղթանակի կապակցությամբ։ Ողջունում ենք մեր ԵՀՄ-ի հայաստանյան անդամի՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալելու պատրաստակամությունը և սպասում փայլուն համագործակցության ԵՀՄ-ի և Հանրային հեռուստաընկերության միջև գալիք ամիսներին»։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է․ «Երգի պրեմիերայի առաջին իսկ րոպեներից մենք հավատում էինք Մալենայի հաղթանակին՝ տեսնելով եվրոպացի երաժշտասերների բուռն արձագանքը, հետևաբար և անհամբերությամբ սպասում ենք հյուրընկալելու նաև այս մասշտաբային միջոցառումը Հայաստանում: Մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին Հայաստանի վերադարձը եվրատեսիլյան ընտանիք, ավելին՝ անհամբեր սպասում այս տպավորիչ միջոցառումը մեր երկրում հյուրընկալելուն: Բարի գալուստ Հայաստան»։

Մանկական Եվրատեսիլ 2022 մրցույթի անցկացման ամսաթիվը և վայրը կհաստատվեն մոտակա ամիսներին։

«France Télévisions»-ի կազմակերպած 2021թ․ մրցույթը կարող եք դիտել հետևյալ հղումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

BACK_TO_TOP