Պուտինի մեծ ասուլիսի կարևոր շեշտադրումները. ՌԴ նախագահը հանդիպում է լրագրողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Պուտինի մեծ ասուլիսի կարևոր շեշտադրումները. ՌԴ նախագահը հանդիպում է լրագրողների հետ

14:44 23.12.2021

Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել: Հնարավոր է միայն ներսից քանդել: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր մեծ ասուլիսի ընթացքում:

 

Ուկրաինայի մասին

Անդրադառնալով  Ուկրաինային՝ նա ասել է, որ տպավորություն է, որ այնտեղ ռազմական օպերացիա են նախապատրաստում:

«Եվ մեզ չեն զգուշացնում՝ մի միջամտեք: Բայց մենք պետք է արձագանքենք»,- ասել է Պուտինը:

Ըստ նրա՝ այժմ տարածաշրջանում խնդրի կարգավորմանը խանգարում է Կիևի կողմից Մինսկի պայմանավորվածությունների չկատարումը: Կրակի դադարեցման և զորքը հետ քաշելու փոխարեն, Ուկրաինայում կենտրոնացել են սահմանին և ապստամբների վրա են կրակում:

Պուտինի խոսքերով՝ լարվածությունը ավելանում է ԱՄՆ-ի ակտիվությամբ, որը սպառազինություն է մատակարարում Ուկրաինային և զորավարժություններ անցկացնում Սև ծովում:

 

Ռուսաստանի անվտանգությունն ու  Արևմուտքի հետ հարաբերությունները

Անվտանգության երաշխիքների համակարգի թեմային անդրադառնալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ գնդակն այժմ Արևմուտքի ձեռքում է:

Հիշեցնենք, որ մինչ այս Ռուսաստանը ԱՄՆ-ին էր հանձնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների և անվտանգության երաշխիքների մասին իր առաջարկները: Պուտինն այսօր մանրամասնել է այդ թեման և ասել, որ իրենք հստակ հարց են դրել, որ ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չպետք է ընդլայնվի դեպի արևելք:

«Մենք պետք է մտածենք մեր անվտանգության հեռանկարների մասին, թե ինչպես ապրել Ուկրաինայում տեղի ունեցողին հայացք գցելով»,- ասել է Պուտինը:

ՌԴ-ն մինչ այս անվտանգության համակարգերին առնչվող առաջարկներ ներկայացնելիս պահանջել էր չեղյալ հայտարարել 2008 թ-ի Բուխարեստի պայմանավորվածությունը, ըստ որի՝ Վրաստանը և Ուկրաինան կարող են  հավակնել ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում բանակցությունները կառուցողական ուղով կընթանան:

 

 Ռուսաստան – Չինաստան հարաբերություններ 

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները վստահելի են: Այդ մասին ասել է ՌԴ նախագահը՝ անդրադառնալով Չինաստանին վերաբերող հարցին:

«ՌԴ -ի և Չինաստանի փոխհարաբերությունները կայունացնող գործոն են միջազգային ասպարեզում»,- նշել է Պուտինը: 

Նաև երկու երկրները միասին զենք են մշակում:

«Ռուսաստանն ու Չինաստանը բարձր տեխնոլոգիական զենք են մշակում»,- ասել է Պուտինը: 

Ըստ ՌԴ նախագահի՝ Ռուսաստանը նաև պատրաստ է էներգակիրներ մատակարարել Չինաստանին նաև 2060 թ-ից հետո:

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին 

ՌԴ նախագահը դժգոհ է երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակից: Մասնավորապես, նրան չի գոհացնում հավաքական իմունիտետի ձևավորման մակարդակը:

«Մոտ 70 մլն մարդ առաջին պատվաստումն է արել, 70-ից մի քիչ ավելին՝ երկրորդը, բայց դա բավարար չէ»,- ասել է Պուտինը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP