20:30 30.12.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ախուրյան գյուղի բնակիչ 44-ամյա Էլբակ Իգիթյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Բացառիկ սխրանքների համար շնորհված մեդալն այսօր Էլբակ Իգիթյանի ընտանիքին է հանձնել Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։
Հյուպատոսը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Իգիթյանների ընտանիքին և ռուս ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել բնական աղետի ժամանակ Էլբակ Իգիթյանի ցուցաբերած նվիրվածության ու հոգատարության համար։
«Թույլ տվեք Ձեզ երախտագիտություն ու շնորհակալություն հայտնել այդպիսի որդի դաստիարակելու և մեծացնելու համար։ Խաղաղ պայմաններում որդի կորցնելը մեծ ցավ է։ Անձամբ իմ, ՌԴ դեսպանության ու հյուպատոսության անունից ևս մեկ անգամ Ձեզ հայտնում ենք մեր ցավակցությունները։ Ձանկանում եմ Ձեզ առողջություն և երկար տարիների կյանք։ Անտառային հրդեհների ժամանակ ցուցաբերած արիության և անձնվիրության, մարդկանց օգնելու, տեղահանման և տեղափոխման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար թույլ տվեք Ձեզ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ձեր որդուն՝ էքսկավատորի վարորդ Էլբակ Իգիթյանին հետմահու շնորհված «Արիության» մեդալը»։
Էլբակ Իգիթյանը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն, և օգոստոսին, շինարարական կազմակերպության աշխատակիցների հետ միասին մասնակցել են Յակուտիակի անտառներում մոլեգնած հրդեհների մարման աշխատանքներին։ Իր վարած էքսկավատորով Էլբակը կրակի տարածումը կանխելու համար իրականացրել է հողաշերտի փորման աշխատանքներ, սակայն չի հասցրել դուրս գալ հրդեհված տարածքից ու զոհվել է։
Էլբակ Իգիթյանի ընտանիքին Յակուտիայի Հանրապետության անունից փոխանցվել է նաև «Քաղաքացիական անձնվիրություն» շքանշանը, նրա հիշատակին Յակուտսկ քաղաի հայկական խաչքարերի պուրակում մատուցվել է հոգեհանգստի կարգ։ Էլբակ Իգիթյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի։
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...
13:55 08.07.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...