14:36 13.02.2018
Կա տեսակետ, որ Սումգայիթի ոճագործությունն ի պատասխան Արցախյան շարժման է եղել: Ես ուզում եմ ասել, որ Արցախյան շարժումն է եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այն ճնշումների, որոնք իրենց ամենապարզ դրսևորումը ստացել էին Արցախում: Այս մասին, անդրադառնալով Սումգայիթի ողբերգության 30-ամյա տարելիցին, ասել է «Ընդդեմ իրավական կամայականություների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Քանի որ հայաթափումը Արցախում չէր ստացվում, ի պատասխան այդ ճնշումների, ծագել է Ղարաբաղյան շարժումը: Եթե կասկածողներ կան, տուժած սումգայիթցիները կարող են պատմել, թե ինչ մեթոդներով են տեղի ունեցել ջարդերը: Դրանք տեղի են ունեցել ոչ թե ու ոչ միայն փետրվարի 27-29-ը, այլ սկսվել էին դեռևս 1918 թվականից: Դա մի որևէ գործողություն չէր, այլ բացահայտումն էր այն քաղաքականության, այն ռազմավարական նպատակների, որն ունեցել է Ադրբեջանը դեռ տասնամյակներ առաջ»,- նշել է Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ սումգայիթան ջարդերը երևի թե ամենահստակ փաստաթղթավորված են: Եղել են դատական գործեր, հաշվի են առնվել տուժածների պատմածները, բայց ո՛չ միջազգային հանրության կողմից, ո՛չ նորանկախ Հայաստանում դրանք չեն ստացել քաղաքական ու իրավական գնահատականներ, որևէ առումով չի եղել փոեխհատուցում տուժածներին, անգամ ցավակցություն չեն հայտնել ո՛չ ԽՍՀՄ-ից, ո՛չ Ադրբեջանից:
Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է, որ Խորհրդային Միությունում համարել են, որ «տեղի են ունեցել խուլիգանական դրդումներով սպանություններ», ծանր պատժի է դատապարտվել է միայն 1 մարդ:
«Պաշտոնապես եղել է 32 զոհ, որոնցից 27-ը եղել է հայ»,- հիշեցրել է նա:
Հայաստանում այդ ցեղասպանության զոհերի հետնորդները չունեն հատուկ կարգավիճակ, նրանք համարվում են «խուլիգանական դրդումներով կատարված սպանություների զոհերի հետնորդներ»::
«Արդյոք տեսե՞լ եք, որ հրեաներին կոչ անեն գնալ նացիստների հետ կոմպրոմիսի, այնինչ տարիներ շարունակ արցախահայությանը և ամբողջ հայությանը կոչ են անում գնալ փոխզիջումների ցեղասպանություն կատարած ազգի հետ: Ընդ որում՝ մենք չենք լսել, թե ինչ փոխզիջման է պատրաստ Ադրբեջանը»,- ասել է Լարիսա Ալավերդյանը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:55 09.07.2025
Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցըՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...
17:50 09.07.2025
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ En el #DíadelaIndependencia de la República #Argentina, extendemos nuestras más […] ...
17:45 09.07.2025
Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...
17:40 09.07.2025
Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի թիմին․ ԵԱ-ի C դիվիզիոնԲասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Կոսովոյում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 84-57 հաշվով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Քելին Շաջանյանը, ով վաստակել է 20 միավոր։ Թադե Մարտիրոսյանի թիմը մրցաշարի A խմբում է ու հաջորդ հանդիպումը կանցկացնի Ջիբրալթարի Մ16 հավաքականի դեմ։ ...
17:34 09.07.2025
Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ ԷմիրություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ...