15:02 13.02.2018
«1988 թվականի փետրվարի 28 ին բոլորս տանն էինք, այդ օրը մեր հարազատներից մեկի մահվան քառասունքի առիթով էինք հավաքվել: Բակում ինչ-որ ձայներ էին լսվում՝ ինչ-որ տեղ ապակիներ էին կոտրում: Ու այդ ամբոխը, որ ավտոկայանից էր գալիս, հասավ մեր փողոց: Երեկոյան ժամը 17.00-ից սկսած մինչև գիշերվա ժամը 2.00-ը այդ սպանդն էր կատարվում: Ես իջա հարևանի տուն, որպեսզի զանգեմ աշխատավայրս և ասեմ, որ չեմ կարող երկուշաբթի գալ աշխատանքի, ինչ-որ անհասկանալի բան է կատարվում դրսում: Մենք իջանք մեր ադրբեջանցի հարևանի տուն: Հարևանուհին ասաց, որ Ղափանում հայերը ավտոբուսից նորածին ադրբեջանցի երեխա են նետել դուրս:
Ես ասացի, որ նման բան չի կարող լինել, հայերը դրան ընդունակ չեն, դա սուտ է: Հետո շքամուտք մտավ մի քանի ադրբեջանցի, նրանք հարցրեցին, թե ովքեր են հայերը: Հարևանուհիս մեզ մոտ 9 ժամ թաքցրեց իր բնակարանում: Ամուսինս ու հայրս տանն էին, պաշտպանվում ու դիմադրում էին:
Ես զանգեցի Քաղկոմ, հարցրեցի, թե գիտեն՝ այստեղ ինչ է կատարվում: 200-300 հոգի են լցվել, սպանդ է իրականացվում արդեն 3 ժամ: Ինձ ասացին՝ լավ, սպասեք, շուտով զինվորականներ կգան, ոչ մի զինվորական էլ չեկավ: Հայրս ու ամուսինս դիմադրեցին մինչև վերջ: Ամուսինս զոհվեց, հորս ծանր վիրավոր տեղափոխեցին հիվանդանոց:
Նրանք դիմադրում էին հնարավոր ամեն եղանակով՝ կացիններով, դանակներով, եռման ջրով, ծծմբական թթվով: 9 ժամ անց եկան զինվորականները և մնացին կանգնած մոտակա մանկապարտեզի մոտ: Հետո իմացանք, որ նրանք հրաման չունեին միջամտելու:
Այդ 9 ժամվա ընթացքում իմ հայրն ու ամուսինը հերոսի պես պաշտպանվեցին, բայց նրանց մասին ոչ ոք չգիտի»,- պատմել է Սումգայիթի սարսափելի ոճրագործության ականատեսներից մեկը՝ Ռայա Թովմասյանը:
18:24 09.07.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության18:12 09.07.2025
«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...
18:06 09.07.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:55 09.07.2025
Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցըՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...
17:50 09.07.2025
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ En el #DíadelaIndependencia de la República #Argentina, extendemos nuestras más […] ...
17:45 09.07.2025
Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...