2021 թվականին Շիրակի մարզում արտակարգ դեպքերի թիվն ավելացել է, իսկ ահազանգերը 911 ծառայություն՝ նվազել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

2021 թվականին Շիրակի մարզում արտակարգ դեպքերի թիվն ավելացել է, իսկ ահազանգերը 911 ծառայություն՝ նվազել

18:39 12.01.2022

Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքները։ Ըստ ամփոփ տվյալների՝ 2020 թվականի համեմատ, 2021-ին մոտ 2 %-ով նվազել են ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացիներից ստացված ահազանգերը, փոխարենը 14%-ով աճել են արտակարգ դեպքերը։

2021 թվականին Շիրակի 911 ծառայություն ստացվել է 80,993 ահազանգ՝ 1623-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ՃԿԿ զանգերի թիվը նվազել է, փոխարենն աճել են արտակարգ դեպքերը։ Ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է 681 արտակարգ դեպք։

Տեխնածին 303 դեպքերի հիմնական մասը եղել են հրդեհները, որոնք, 2020-ի հետ համեմատ՝ աճել են 76-ով։ Հրդեհների ահազանգերի մեծ մասը ստացվել են Գյումրիի երկու ջոկատներում։

«Հրդեհների հետևանքով զոհերի թիվը երկուսն են, 2020-թվականին նույնպես ունեցել ենք երկու զոհ։ Վիրավորվել է 8 մարդ, 20 թվականին՝ 3-ը։ Հրդեհների զգալի մասը արձանագրվել է խոտածածկ տարածքներում ՝ 152 դեպք, որը կազմել է ընդհանուր դեպքերի 50 %-ը, իսկ բնակելի  հատվածում ունեցել ենք 60 հրդեհի դեպք»,- տարվա ամփոփ տվյալները  ներկայացրել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության  պետ Ալեքսան Գյոզալյանը։

Կենցաղային բնույթի դեպքերի վիճակագրությունն էլ աճի ցուցանիշով է։ 2021-ին մարզում  ավելացել են սննդային ու շմոլ գազից թունավորման և այլ  դեպքերը։

«116 դեպքերից 33-ը թունավորումներն են դեղորայքից՝ աճել է 5-ով, աճել են թունավորման դեպքերը քիմիական նյութերից՝ 26 դեպք, շմոլ գազի թունավորումներից ունենք 28 դեպք, սննդի թունավորումներ՝ 4 դեպք։ Սիբիրյան խոցի 4 վարակման դեպք է գրանցվել մարզում, բրուցելյոզ չի արձանագրվել, բնական գազից թունավորման դեպքեր ևս չենք ունեցել»,- նշել է Շիրակի մարզային փրկարարական վարչության  պետը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP