16:47 13.01.2022
Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կներկայացնի 2022 թվականի ԵԱՀԿ-ի Լեհաստանի նախագահության ծրագիրը։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում, միջոցառմանը նախատեսվում է քննարկել եվրոպական անվտանգության ընդհանուր թեմաներ՝ առանց «սուր, արդիական հարցեր» առաջադրելու։ Լեհաստանի ԱԳՆ ղեկավարից հետո ելույթ կունենան ԵԱՀԿ 57 անդամ երկրների ներկայացուցիչներ և դեսպաններ, նշել են դիվանագիտական առաքելությունից։
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ 2022 թվականին ԵԱՀԿ-ում երկրի նախագահության առաջնահերթությունները կլինեն հակամարտությունների լուծման հարցում աջակցություն ցուցաբերելը, համաճարակի հետևանքով առաջացած մարտահրավերներին արձագանքելը և ԵԱՀԿ պարտավորությունների կատարման հարցում համագործակցությունը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի խոսքերով՝ անդամ երկրների միջև երկխոսությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների և ԵԱՀԿ գործիքների ու մեխանիզմների կիրառման վրա։
«Մենք կձգտենք ապահովել, որ ԵԱՀԿ-ն աշխատի հնարավորինս արդյունավետ»,- ասել է Ռաուն։
ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը տեղի կունենա Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հաջորդ օրը։ Ավելի վաղ Ժնևում երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ ընթացիկ հանդիպումը նվիրված չի լինելու Ռուսաստանի հետ հարաբերություններին, քանի որ ռուսական կողմի հետ լրացուցիչ բանակցություններ չեն նախատեսվում։ Դիվանագետների կարծիքով՝ խոսքը տարբեր ֆորմատների մասին է, քանի որ ԵԱՀԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը լիիրավ անդամ է։
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...
13:22 24.06.2025
Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիանԻրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ ...
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...